запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ԱԱԾ-ի կասկածելի թռիչքները Քոչարյանի մոր մահից առաջ

 ՛՛hraparak.am՛՛-ը օրերս մի ուշագրավ լուր հրապարակեց:

Ըստ այդմ՝ ՛՛ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն այս ամսվա /օգոստոս/ ընթացքում մոտ 4 միլիոն դրամի ավիատոմս է գնել՝ իր աշխատակիցների թռիչքներն ապահովելու համար։ Մասնավորապես, ԱԱԾ-ն 3 միլիոն 573 հազար 561 դրամի թվով 15 հատ ավիատոմս է գնել ՛՛Սպուտնիկ՛՛ ընկերությունից, որոնց մի մասը՝ Երևան-Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա-Կուրգան, ինչպես նաև Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ, մի մասն էլ՝ Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ։ Թռիչքներն օգոստոսի 10-ին, 14-ին և 15-ին են տեղի ունեցել։ Մեկ այլ նմանատիպ պայմանագիր էլ ԱԱԾ-ն կնքել է ՛՛Լ և Հ ընկերներ՛՛ ՍՊԸ-ի հետ։ Այս անգամ գնել են 323 հազար դրամ արժողությամբ 1 ավիատոմս։ Ուշագրավ է, որ այս տոմսը ևս գնվել է նույն ուղղությամբ և նույն օրերի համար, ինչ նախորդ պայմանագրով գնված տոմսերի մի մասն էր՝ Երևան-Մոսկվա-Կալինինգրադ, օգոստոսի 15-ին նշանակված թռիչքով՛՛։

Ի՞նչ կարող է սա նշանակել. ի՞նչ օպերացիա է կասեցրել ԱԱԾ-ն…

՛՛Լակմուսը՛՛ դեռ հուլիսի 22-ին էր տեղեկացրել, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հովանավորյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի գործընթացը սկսված է: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ական որոշ բիզնեսմեն պատգամավորների նկատմամբ արձանագրված հարկային ճնշումները /դատական հայցերը/, ռուս աղջիկներ ՛՛կապելու՛՛ սեքս-շանտաժները վկայում էին ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման մասին: Անկախ նրանից՝ դա հանձնվելու իմիտացիա էր, ինքնախժռման՝ իշխանական ծրագիր, թե ՌԴ-ից իրականացվող սցենար, համոզմունք կար, որ այդպես շարունակվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին, արդեն բազմած կլինի նախագահի աթոռին կամ զավթած կլինի այն՝ կանխելու համար սահմանադրական փոփոխությունները:

Բայց ժամանակացույցը կարծես խախտվեց և գործընթացը կասեցվեց...  Ռոբերտ Քոչարյանի մոր մահվան պատճառով: Նա վախճանվեց օգոստոսի 16-ին, իսկ ԱԱԾ-ի հրատապ թռիչքները հենց դրան նախորդող օրերին են եղել, երբ տարեց կնոջ առողջական վիճակը հավանաբար սկսել է վատանալ:

Դատելով թռիչքների ուղղություններից՝ չի բացառվում, որ Հայաստանում իրականացվելիք հատուկ օպերացիա է կասեցվել. նախկին ԿԳԲ-ի կցորդ ԱԱԾ-ից գնացել են Մոսկվա ՝ զեկուցելու, իսկ Կալինինգրադ, Կուրգան և Թեհրան՝ հատուկ և հույժ գաղտնի հանձնարարության հրահանգն անձամբ կասեցնելու կամ որոշ ժամանակով հետաձգելու...

 Եթե Սերժ Սարգսյանը գտնի ԱԱԾ-ի 15 տոմսատերերին և պարզի դրսում նրանց հանդիպած անձանց ինքնությունը, գուցե բացահայտի ոչ միայն թիկունքի ՛՛դավադիրներին՛՛ ու նրանց սցենարը, այլ նաև վերոնշյալ քաղաքների ընտրության սկզբունքը. Թեհրանը Հայաստանին սահմանակից Իրանի մայրաքաղաքն է, Կալինինգրադը Ռուսաստանի հյուսիսային դարպասն է Եվրոպամետ Մերձբալթիկայի մատույցներում`Լիտվայի և Լեհաստանի սահմանագծին, իսկ ռուսական Կուրգանը՝ սահմանակից է ԵԱՏՄ անդամ Ղազախստանին:

Հետաքրքիր է՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ինչ նոր հնարավոր սահմանային սադրանքների մեջ են ուզում ներքաշել Հայաստանը...

Իմիջիայլոց, հայտնի քիլլեր Ալեքսանդր Սոլոնիկը /Սաշա Մակեդոնսկին/, ով շատ դիպուկ էր կրակում երկու ձեռքերով միաժամանակ և հասցրեց մի քանի շատ հայտնի քրեական հեղինակությունների լիկվիդացնել Ռուսաստանում և Եվրոպայում,  արմատներով Կուրգանից էր... Հետաքրքիր է՝ Կուրգանում նրա հանցախմբից մարդ կա՞, ով կարող է ասենք հոկտեմբերի 27  կամ մարտի 1 սարքել Հայաստանում...  

                                                               Էլմիրա Մարտիրոսյան