запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Իմ քայլը» դաշինքում մասսայական ներհոսք չեղավ, կարիերիստների մուտքը կլիներ իշխող կուսակցության գերեզմանափորը

Կուսակցությունների նախընտրական ծրագրերում ընդհանուր անդրադարձ կա արտաքին քաղաքականությանը, իսկ, օրինակ, հայ- իրանական հարաբերությունները գրեթե անտեսված են այս քարոզարշավի ընթացքում։ 

Ի՞նչն է խնդիրը «Առաջին լրատվական»-ի հարցին իրանագետ, փորձագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց դրանք Հայաստանի համար շատ կարևոր են՝ Իրանը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեցող երկիր է՝ մեր հարավային հարևանը և հարավային դարպասը դեպի արտաքին աշխարհ։ Ցավալի է, որ այս երկրի հետ հարաբերություններին շատ քիչ են անդրադառնում։ Պետք է նշել, որ ընդհանրապես ծրագրային դրույթներ այս քարոզարշավի ընթացքում շատ քիչ են նշվում թեկնածուների կողմից։ Հիմնականում, կարծես թե, ընտրապայքարը, քարոզարշավը տարվում է մրցակիցների վրա ցեխ շպրտելու ճանապարհով, և գաղափարական, ծրագրային դրույթներ շատ քիչ են առաջ մղվում թեկնածուների կողմից»։

«Այսօր հայ-իրանական հարաբերությունները քաղաքական մասով ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում՝ երկու երկրների միջև քաղաքական տարաձայնություններ չկան, ֆանտաստիկ լավ հարաբերություններ ունեն։ Հայաստանն այն քիչ հարևաններից է, որի հետ Իրանը վերջին 25-30 տարիներին որևէ խնդիր չի ունեցել։ Բայց ցավալիորեն պետք է նշել, որ տնտեսական հարաբերությունները համաչափ չեն քաղաքական հարաբերություններին։ Ունենալով այդպիսի ֆանտաստիկ քաղաքական հարաբերություններ, տնտեսական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են գտնվում»,- հավելեց պատգամավորության թեկնածուն։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական