запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վիեննայում անցկացվում է ԱլԳ տարեկան համաժողովը

Դեկտեմբերի 7-ին Վիեննայում մեկնարկեց ԵՄ Արևելյան գործընկերության տարեկան համաժողովը: Այն անցկացվում է «Ավելի ուժեղ տնտեսություն ավելի ուժեղ հասարակությունների համար. ներդրումներ մարդկանց կայուն աճի համար» խորագրով: 

Համաժողովին մասնակցում են Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական հասարակության, գործարար ոլորտի, կառավարությունների, հաղորդակցության ոլորտի 800 ավելի ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման խոսքում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան տեղեկացրեց՝ երեկ անցկացվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում տեղի ունեցան 300-ից ավելի բիզնեսը բիզնեսին ձևաչափով հանդիպումներ: Նա հույս հայտնեց, որ այդ հանդիպումները նոր հնարավորություններ կբացեն գործարար շրջանակների համար: 

Համաժողովին բացման խոսքում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան տեղեկացրեց՝ երեկ անցկացվել է նաև գործարար համաժողով, որի ընթացքում տեղի ունեցան 300-ից ավելի բիզնեսը բիզնեսին ձևաչափով հանդիպումներ: Նա հույս հայտնեց, որ այդ հանդիպումները նոր հնարավորություններ կբացեն գործարար շրջանակների համար: 

Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարեց. «Մեր տեսլականն է` ուժեղ պետություն, ուժեղ կառավարություն, ուժեղ հասարակություն: Այս շղթայում ես ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել նաև իրավական բարեփոխությունների վրա, որոնք հատուկ կարևորություն ունեն: Կարևոր է նաև քաղաքացիական հասարակության գործունեության խթանումն ու անկախ մեդիայի գործունեության համար համապատասխան դաշտի ապահովումը»: ԵՄ հանձնակատարը հատուկ շեշտադրում կատարեց նաև կրթության հարցերի վրա՝ հորդորելով անդամ երկրներին հատուկ ուշադրության կենտրոնում պահել երիտասարդների և կրթության հարցերը, ինչպես նաև փոքր ձեռնարկատիրության զարգացումը: Նշենք, որ համաժողովի ընթացքում քննարկումներ են տեղի ունենում նաև Շուկայի պահանջների և հմտությունների համապատասխանեցում, Ներդրում ապագայի համար. ինչպես խթանել երիտասարդների զբաղվածությանը թեմաներով, որոնց մասնակցում են անդամ երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Երիտասարդների զբաղվածության խնդիրներին վերաբերող քննարկմանը Հայաստանից կմասնակցեն ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ու երիտասարդ եվրոպական դեսպան Հարություն Ծատրյանը: 

Նյութի աղբյուրը՝ Առավոտ