запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտի 1-ին թիրախավորված բարձրաստիճան ոստիկանը, որին փորձել են սպանել, Արմեն Երիցյա՞նն է եղել

ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ կապված կարեւոր հանգամանք էր նշել:

Գրիգորյանը մասնավորապես նշել էր, որ մի բարձրաստիճան ոստիկան պատմել է, թե ինչպես են իրեն Մարտի 1-ին թիրախավորել, որ սպանեն: Այսօր Նիկոլայ Գրիգորյանից խնդրեցինք պարզաբանել, թե որ բարձրաստիճան ոստիկանի մասին է խոսքը, վերջինս, սակայն, մեր զրույցում ասաց, որ թույլտվություն չունի անունը հրապարակելու:

Մեր տեղեկություններով, այդ բարձրաստիճան ոստիկանը Արմեն Երիցյանն է եղել, որը 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն էր:

«2008 թվականի մարտի մեկին Հայաստանում թոշնեց գարնան առաջին օրը՝ զարթոնք, սեր…խամրեց ՔՊ համաշխարհային օրը՝ մարդասիրություն, քաղաքացիական բնակչության պաշտպանություն. խաղաղ բնակչության դեմ զորք հանվեց: Կրակոցներ հնչեցին բոլորովին անմեղ մարդկանց ուղղությամբ՝ նպատակային, թիրախավորված: Մի շատ-շատ բարձրաստիճան ոստիկան ինձ պատմում էր, թե ինչպես են իրեն թիրախավորել, որ սպանությունն օգտագործեն միտինգավորներին դաժանորեն ճնշելու համար: Բայց ժամանակին ստացված տեղեկատվությունն ու հուշումը փրկել են նրա կյանքը, ինչը, ցավոք, չի կարելի ասել զոհվածների մասին»: Մեր տեղեկություններով, հուշումը արվել է ԱԱԾ աշխատակիցներից մեկի կողմից: