запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պուտինը շնորհավորեց Քոչարյանին՝ «արժևորելով» Փաշինյանի երեկվա այցը

Այսօր ժամը 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի բողոքը։ Նրա պաշտպաններն օրերս են դիմել դատարան` առաջարկելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Քոչարյանի փաստաբանները որպես հիմնական փաստարկ նշում են, որ իրենց պաշտպանյալը, չորս ամիս գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել քննության ընթացքին։

Գրեթե բոլոր փորձագետները կարծիք են հայտնում, որ Քոչարյանի գործով այսօրվա դատական ակտը քաղաքական է լինելու՝ առնվազն հետևանքների իմաստով։ Բանն այն է, որ դատական նիստը հաջորդում է Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան երեկվա հանդիպմանը, որի ընթացքում անկասկած քննարկվել է նաև Քոչարյանի հարցը, թեև այդ մասին, բնականաբար, որևէ հիշատակում չկա հանդիպման մասին պատմող պաշտոնական տեքստերում։

Որ Քոչարյանի հարցն առկա է հայ-ռուսական հարաբերություններում ու չէր կարող շրջանցվել երեկվա հանդիպման ընթացքում՝ հաստատվում է մեկ այլ տեղեկատվությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել։

Անշուշտ, պատահական չեն ընտրված շնորհավորական ուղերձի ժամանակն ու մատուցման ձևը։

Նախ՝ նկատենք, որ Պուտինը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների առթիվ Փաշինյանի թիմի տպավորիչ հաղթանակի մասին խոսեց միայն երեկ՝ հանդիպման ժամանակ, երբ, ըստ էության, այդ թեման այլևս շրջանցվել չէր կարող։ Մյուս կողմից՝ Ռուսաստանի նախագահն այդպես էլ պաշտոնապես չի շնորհավորել Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, մինչդեռ Քոչարյանի հետ կապված ոչ մի առիթ Պուտինը չի մոռանում՝ ծննդյան օր, Ամանոր։

Երբ Քոչարյանի այսօրվա դատական նիստից ժամեր առաջ նրա գրասենյակը հրապարակում է Պուտինի շնորհավորական ուղերձը, դա, անշուշտ, աննախադեպ քաղաքական ճնշում է դատարանի վրա։ Մյուս կողմից՝ Պուտինի շնորհավորական ուղերձն ավելի լայն համատեքստ ունի, քան այսօրվա դատական նիստը։ Վլադիմիր Պուտինը հասկացնում է, որ հենց երկրորդ նախագահին է համարում Հայաստանում իր հիմնական դաշնակիցը ու երկկողմ հարաբերություններում հատուկ տեղ է հատկացնում նրա խնդրին։

Երբ Փաշինյանի հետ հանդիպումից ընդամենը մեկ օր անց Պուտինը շնորհավորում է Քոչարյանին, ապա դրանով ցույց է տալիս երեկվա այցի «արդյունքը», այլ խոսքով՝ կոնկրետ վերաբերմունք է արտահայտում Փաշինյանի իշխանության հանդեպ։

Եթե այս համատեքստում Ռոբերտ Քոչարյանն այսօր ազատ արձակվի, ապա դա սաստիկ հարված կլինի Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը, եթե անգամ դրա դիմաց գազի գինը չբարձրանա։

Նյութի աղբյուրը՝ Առաջին լրատվական