запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ի պաշտպանություն Կարո Փայլանի. Արսեն Խառատյանի առաջարկը պատգամավորներին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի իր գործընկերներին:

«Հունվարի 14-ին Ձեր իրավասությունները պաշտոնապես ստանձնելուց անմիջապես հետո, առաջարկում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալ՝ ի պաշտպանություն Թուրքիայի Մեջլիսի անդամ մեր հայրենակից Կարո Փայլանի: Ինչպես գիտեք, թուրքական պետությունն արդեն տևական ժամանակ է` Փայլանի դեմ բռնաճնշումներ է բանեցնում, իսկ այս պահին, նրա և իր մի շարք գործընկերների դեմ գործ է հարուցված այդ երկրում դեռևս գործող չարաբաստիկ 301-րդ հոդվածի հիմքերով: Հիշեցնեմ, որ հենց այս հոդվածով էր հետապնդվում ուղիղ 12 տարի առաջ Պոլսում սպանված Ակոսի խմբագիր Հրանտ Դինքը:

Խորհրդարանական համակարգի անցած բացառիկ լեգիտիմությամբ այս Ազգային ժողովը հայտարարությամբ նաև պետք է ուղերձ հղի Գործադիրին, իսկ մասնավորապես Արտաքին գերատեսչությանը, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում և միջազգային կառույցներում մեր դիվանագիտական առաքելություններին հանձնարարել համակարգված աշխատանք տանել Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները դատապարտող հայտարարություններ, ելույթներ և բանաձևեր ընդունելու ուղղությամբ: Խորհրդարանական դիվանագիտությունը առաջիկայում ունենալիք ամբիոնները կարող է օգտագործել խնդիրը բարձրաձայնելու համար, իսկ հայկական սփյուռքի քաղաքական կառույցները վստահաբար ակտիվորեն աջակցելու են գործընթացին:

Հայտարարությունն առաջին հերթին Փայլանի և իր գործընկերների կյանքին սպառնացող վերահաս վտանգն ինչ-որ կերպ կանխելու նպատակ կունենա, սիմվոլիկ կլինի սակայն նաև նախադեպը, երբ ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող Օրենսդիրն առաջին իսկ օրվանից ցույց կտա, որ կան հարցեր, որոնց պարագայում մենք անկախ ամեն ինչից միասնական ենք:

Մեզ բոլորիս բարի և խաղաղ ընթացք…»,- գրել է նա: