запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գյումրու ռուսական ռազմաբազան դառնում է ռուս-թուրքական բազա

Այն, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազան և Ավետիսյանների ընտանիքի սպանության համար դատապարտված Վ. Պերմյակովի թրքաբարո պարագլուխները գործում են հակառակ Հայաստանում գտնվելու իրավական փաստաթղթի նշանակության, արդեն ակնհայտ է:

Եթե հայ- թուրքական սահմանի փոխարեն ականները թողնում են Հայաստանի սահմաններից ներս՝ բնակելի թաղամասերում, որոնցից հայ երեխաներ են մահանում, ինչպես Վահրամաբերդում, դա հավասար է թուրք դիվերսանտի գործողության, որը ներթափանցում է մեր թիկունք և ական տեղադրում մեր թիկունքում: Այս դեպքում ինչ տարբերություն թուրքի և ռուսի միջև...

Եթե միջպետական սահմանը պետք է ականապատված և պաշտպանված լինի, բայց այնտեղով անխոչընդոտ գողանում են հայերի անասունները, տեխնիկան, եթե ռուս զինծառայողները դուրս են գալիս բազայից, մարդկանց կրակում, ծեծելով սպանում, ապա հարց է ծագում՝ դա ռուսակա՞ն ռազմաբազա է, թե՞ թուրքական:

Այդ դեպքերը ցույց են տալիս, որ սա փաստացի ռուս-թուրքական ռազմաբազա է իր բովանդակությամբ, և Գյումրիում կատարվող դեպքերի սցենարները կարծես մշակվում են հենց այդ տրամաբանության մեջ: Իսկ թե ինչ հնարավոր սցենար է եղել կոնկրետ Ավետիսյանների սպանության գործով, որը lakmoes.am-ի հրապարակել էր այդ դեպքից օրեր անց, մեծ հաշվով չի հերքվել, չի փարատվել գոնե մեզ համար, ու շարունակվում է նույն տրամաբանությամբ:   

Այն ներկայացնում ենք ստորև՝ մնալով այն կարծիքին, որ ռուսական բազան պետք է դուրս բերվի Հայաստանից:     

 

Ե՞րբ է ծրագրվել Գյումրու սպանդը և ի՞նչ սցենար կարող էր լինել

 Հունվարի 26 2015, 21:41-ին

Գյումրու սպանդի հնարավոր գաղափարն ու սցենարը հասկանալու  համար, երևի թե ճիշտ կլինի որոշակի հեռավորությունից նայել  Հայաստանում, Հայաստանի շուրջն ու տարածաշրջանից դուրս  կատարվող իրադարձություններին՝չանտեսելով տարբեր աղբյուրներից արդեն քիչ թե շատ ի հայտ եկած փոքրիկ, բայց կողմնորոշիչ դետալները:

 Առայժմ կենտրոնանանք ամենաշատը շրջանառվող և դեռ չբացառված վարկածի վրա: Հայաստանը Թուրքիայի հետ առևտրում մանրադրամ դարձնելու  վերջին գաղափարը Ռուսաստանի մոտ ամենայն հավանականությամբ   ծագել է դեռ Ուկրաինայի հարավը՝ Ղրիմը գրոհելիս: Հիշենք, որ Ղրիմի թաթարները սկզբում ընդդիմացան, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձեց կանգնել նրանց թիկունքում, սակայն հետո շատ արագ լռեցին: Հավանաբար Պուտինը դրա դիմաց Էրդողանին ՛՛կոմպենսացիա՛՛ խոստացավ հայաստանյան ճակատում, քանի որ այդտեղ էլ Թուրքիային էր 2015-ին ծանր տարի սպասվում: Այսինքն, Գյումրիի սպանդի՝ ռուս-թուրքական շահերից բխող ևս մեկ հնարավոր հանգամանք՝ ադրբեջանցի դիվերսանտների ազատումն էլ՝ ՛՛բոնուս՛՛:

Ի՞նչ հնարավոր սցենար կարող էր լինել Գյումրիի սպանությունից հետո: Սպանության կազմակերպիչները պետք է որ նախատեսած լինեին  ժողովրդի հնարավոր ամենածայրահեղ արձագանքը սպանությանը՝  հարձակում ռուսական ռազմաբազայի վրա և իրավիճակի  անվերահսկելիություն: Այդ նպատակով էր հավանաբար կատարվում նաև Թուրքիայի և  Ադրբեջանի կողմից որոշ շրջանների ականզերծումըԺողովրդի հարձակման դեպքում ռուս զինվորականները կարող էին նախնական պայմանավորվածության համաձայն արագ ճանապարհ խնդրել Թուրքիայից և դուրս գալ սահմանով, իսկ Ադրբեջանի կողմից հարձակումը կարող էր լարվածություն ստեղծել և ուշադրությունը շեղել Գյումրու զորակայանից... Եվ այդ ժամանակ իրեն կորցրած Սերժ Սարգսյանին շատ սահուն ձևով փոխարինելու կգար Ռոբերտ Քոչարյանը. Պուտինի ներքին հրահանգով նախաձեռնությունը կվերցներ իր ձեռքը, Քոչարյանի դերակատարմամբ  ՛՛կխաղաղեցներ՛՛ իրավիճակը /թեկուզ մարտի 1-ի օրինակով/, և կստացվեր, որ վերջինս փրկեց դրությունը՝ հանգամանքների բերումով դառնալով ՀՀ՛՛ արտահերթ նախագահ՛՛ կամ պաշտոնակատար:

Բայց ժողովուրդը չհարձակվեց ռազմաբազայի վրա, հայ զինվորներն էլ կարողացան հաջողությամբ դիմագրավել ադրբեջանական դիվերսիաներին ու կորուստներ պատճառել՝ չնայած ու ցավոք նաև մենք կորուստներ ունեցանք... Ու Քոչարյանին մնաց միայն հարցազրույց տալը... Դա էլ հանգստանալու թեթև ձև է...

Գյումրու սպանդի սցենարը մշակվել է մոտ մեկ ամսում

Ուշադրություն դարձրեք. 2014-ին արևմուտքի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ սկսում են խստանալ և Պուտինն իր երկրի 100-ամյա դաշնակցին չկորցնելու նպատակով 2014-ի դեկտեմբերի սկզբին ժամանում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա. Այցի պաշտոնական ձևակերպումը ՛՛ռուսական գազի գնի զիջումն է՛՛:  Հանդիպումն ավարտվում է, և Արևմուտքի զայրույթը չշարժելու համար թուրքական իշխանություններն ասում են՝ գինը քիչ էին զիջում, ռուսների հետ հանդիպումից գոհ չենք: Բայց արդյո՞ք այդ դժգոհության տակ իրականում սահմանի ներթափանցման և սպանդի դետալները չեն քննարկել...

Եթե ոչ, ապա դրանից հետո ինչու են զուգադիպություններն այսքան շատ:  Սպանդից մոտ մեկ ամիս առաջ աղանդավորականի որդի և մարդասպանի եղբայր Վալերի Պերմյակովը/ում ՌԴ օրենքով իրավունք չունեին ուղարկել օտար երկիր՝ ծառայության/ հայտնվում է 102-րդ ռազմաբազայում: Դեկտեմբերին ՌԴ-ից՝ արտագնա աշխատանքից  վերադառնում են հայր և որդի Ավետիսյանները:  Ու հանկարծ, Գյումրիի տեղանքին դեռ ոչ բավականաչափ ծանոթ և տուժողներին  անծանոթ/ազգականների ու հարևանների վկայությամբ/ Պերմյակովը գիշերով վերցնում է զենքը, ցրտին ոտքով անցնում  է մի քանի կիլոմետր, մի քանի տասնյակ տների կողքով և մտնում հենց   Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու ու բոլորին սպանում, իսկ հետո մի քանի կիլոմետր ոտքով շարժվում դեպի սահման:

Ստացվում է՝ Պերմյակովն անձնական դրդապատճառ չուներ, հասցեն չէր կարող իմանալ, տեխնիկապես չէր կարող գիշերը հասնել  դեպքի վայր: Ուրեմն նրան մատնացույց են արել Ավետիսյանների հասցեն, հրահանգել՝ գնալ այնտեղ և փոխադրամիջոց են  տրամադրել:

Ի՞նչու՝ Ավետիսյանների տուն, որտեղի՞ց հրահանգողներին նրանց  հասցեն և ովքե՞ր կարող էին հրահանգել:

Ամենայն հավանականությամբ խնդիր է եղել՝ գտնել Սերյոժա/Սերժ անվամբ կամ նմանությամբ/ անունով անձի, ով կլինի  Գյումրիի բնակիչ, որպեսզի գործողության վայրը մոտ լինի հայ-թուրքական սահմանին, հնարավոր լինի օժանդակություն ցուցաբերել  զորամասից՝ առանց ճանապարհներին նկատվելու, ավելորդ կասկած հարուցելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝   արագ հատելու սահմանը:

Իսկ նորեկ զինվոր Պերմյակովին, ով իրականում դեռ չի էլ հասցրել իմանալ, թե ով՝ ով է զորամասում, կարող է օժանդակել և հրահանգել  հրամանատարությունը՝  թեկուզ զորամասում՛ ՛եղանակ ստեղծող  դեմբելների՛՛  միջոցով և գործողության հատուկ նշանակության բնույթը   քողարկելու համար: Թե կոնկրետ՝ ով կամ ովքեր են եղել ներզորամասային հրահանգիչները և քրեական պատասխանատվության ենթակա անձինք՝ օրվա վերակարգ շարքայինից մինչև ռազմաբազայի հրամանատար, դժվար չէ պարզել, եթե զորամասի համապատասխան մատյանները չկեղծեն և իրականացվի օբյեկտիվ քննություն:

Մինչդեռ այն արդեն վտանգված է: Ամեն դեպքում ռազմաբազայի  հրամանատարը պետք է դատապարտվի առնվազն պաշտոնեական   անգործության համար, քանի որ զինվորը /խումբըհայտնվել է   զորամասից դուրս:

Ավետիսյանների ընտանիքի հասցեն կարող էր հասանելի դառնալ և հույժ գաղտնի եղանակով ռազմաբազային փոխանցվել ՌԴ միգրացիոն   ծառայությունների միջոցով: Բայց կոնկրետ Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վրա, ամենայն   հավանականությամբ, ֆիքսվել են ՌԴ-ից վերադառնալիս՝ դեկտեմբերին, օրինակ՝ օդակայանում կամ սահմանակետին/ևս մեկ աղբյուր/, որտեղով Սերյոժա Ավետիսյանն ու նրա որդին մտել են Հայաստան: Իսկ սա արդեն մի պետության տարբեր օղակների կազմակերպված   գործողություն՝ հանցագործություն կարող է լինել մեկ այլ պետության   դեմ: Եվ ինչպես դա կոչել, եթե ոչ դիվերսիա...

Ռազմաբազային մնում էր գտնել այդ հասցեն, ինչը շատ հեշտ էր, քանի որ ունի Գյումրիի հատակագիծը, բոլոր ճանապարհների, անցուղիների քարտեզը/որովհետև անհրաժեշտության դեպքում պարտավոր է կազմակերպել նաև խաղաղ բնակչության տարհանումը/: Գտել են ու ցույց տվել Պերմյակովին:

 Սպանության նախորդ օրը ռազմաբազայի՝ զինված 6 զինվորների   փախուստը /որոնց մեջ հավանաբար եղել է նաև  Պերմյակովը/, որի մասին միամտաբար ասել էր ռազմաբազայի  կենվոր կանանցից   մեկը գյումրեցի բժշկուհուն, իսկ հետո փորձել՝ հերքել, ևս կարող է   կազմակերպված հանցագործության վարկածն ամրապնդող  ապացույց   լինել: Հնարավոր է, որ նրանք նախորդ օրը, հրամանատարության   ցուցումով զինված դուրս են եկել զորամասից և մեքենայով գնացել   Թուրքիայի սահմանից դիմավորելու դիվերսիոն խմբին և Պերմյակովի   հետ ուղեկցելու դեպքի վայր, իսկ իրենք գիշերը սպասել ՛՛Կարո՛՛   մարկետի մոտ, որպեսզի ամեն դեպքում չնկատվեն/Ավետիսյանների   հարևանների վկայությամբ՝ խուզարկու շներն այդտեղից կորցրել են   հետքը...՛՛Որսորդական շները մեր դռներով գնացին, ճամփին   խաղահրապարակ կա, խաղահրապարակով դարձան ձախ, դուրս եկան   ծերանոց, ծերանոցով են հասան դեպի «Կարո՛՛  մարկետ ու հետքը   այստեղ կորել է՛՛/: Պերմյակովը դիվերսանտների հետ ոտքով հասել է   սպանության վայր, օպերացիան իրականացրել են և վերադարձել   մեքենայի մոտ: Դիվերսանտներին կրկին ուղեկցել են Թուրքիայի   սահման, իսկ Պերմյակովին բաց են թողել տարածքում, որտեղից   էլ հայ իրավապահները գտել են և բռնել՝ որպես այդ պահին   հանցագործության մեջ կասկածվող միակ անձ:

 Իսկ թուրք դիվերսանտներին ուղեկցելուց հետո ու՞ր են գնացել մյուս 5 զինվորները և արդյո՞ք նրանց փախուստի մասին ռազմաբազայի հրամանատարությունը հայտնել է ՀՀ ոստիկանությանը, ինչպես Պերմյակովի դեպքում/թեև դա արել էր արդեն սպանությունից հետո/:  Իհարկե՝ ոչ, և ինչու՞ են թաքցրել, եթե այդտեղ դիվերսիա չկար: Այս ամենը խոսում է կազմակերպված հանցագործության՝ դիվերսիայի մասին, որը կարող է կատարված լինել ռազմաբազայի զինծառայողների ակտիվ գործողություններով:

Ե՞րբ են հայտնաբերել և զորամաս տարել այդ 5 զինծառայողներին և որտեղ կարող էին թաքնված լինել նրանք:  ՛՛Լակմուսը՛՛ դեռ  հունվարի 19-ին էր իր   հրապարակումներից մեկում իրավապահների ուշադրությունը հրավիրելսպանության դեպքից երեք օր անց՝ հունվարի 15-ին ծերանոցում   հայտնաբերված ծխախեղդ եղած երկու կանանց դեպքին: Կասկած էր հայտնել, որ այն պետք է լուրջ քննվի.  ծերանոցի այդ սենյակում կարող էին դիվերսանտները թաքնված լինել, և  որպես վտանգավոր ականտեսների՝ խեղդամահ անել կանանց/ծխախեղդ լինելու իմիտացիա ստեղծելով/՝   հետագայում  չճանաչվելու  համար:

Հնարավոր է, թուրքերին ճանապարհելուց հետո նրանց օժանդակող ռուս   զինվորներն են այդտեղ եղել... Սա իհարկե, դեռ վարկած է, բայց  պետք է ամենայն մանրամասնությամբ ստուգվի, քանի որ  դիվերսանտների ուղին հասել է ծերանոցի մոտակայք, այնուհետև   կորել: Գոնե առայժմ ՛՛Լակմուսի՛՛ առաջ քաշած վարկածի որոշ դետալներ արդեն հաստատվում են կամ գոնե չեն հերքվում:

Հ. Գ. ՛՛Լակմուսը՛՛ շարունակելու է այս գործի հանգամանքները, վարկածները բացահայտելու կամ հերքելու գործը, քանի որ դրա  օբյեկտիվ քննությունն արդեն վտանգված է: Դեպքի վայրի կարևոր  ապացույցները կեղծված կամ վերացված են, համառորեն մեզ  են  հրամցնում անիմաստ մի վարկած ու մի Պերմյակով, ով ընդամենը   ՛՛պեշկա՛՛ է և վերոնշյալ շատ հարցերից կարող է տեղյակ չլինել:  

Գործն օբյեկտիվորեն չբացահայտելու ևս մեկ հանգամանք. այն քննում է ՛՛աֆղանստան անցած՛՛ Աղվան Հովսեփյանը: Հոկտեմբերի 27, մարտի մեկ, գլխավոր դատախազի սպանություն. աղմկահարույց գործերով երբեք չի գտնվել ռուսական հետք... Սպանությունից առաջ գուցե դա՞ էլ են հաշվի առել...  

                                                                              Միլենա Միսկարյան

http://lakmoes.am/iravunq/270-2015-01-26-17-41-08?fb_comment_id=784976768237174_947550425313140