запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Իմ քայլ»-ի սխալ քայլը. Կարևոր ԵԱՏՄ և ՄԻՊ հանձնաժողովները ԲՀԿ-ին տալով՝ ժողովրդին կթողնեն նույն կեղտի մեջ

Այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Ըստ Կանոնակարգ-օրենքի՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները:

Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանը»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թվարկեց այն հանձնաժողովները, որոնց նախագահներին կառաջադրի իրենց խմբակցությունը, և նշեց իրենց թեկնածուների անունները:

ԲՀԿ-ին բաժին է հասել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը (նախագահի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը) և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (Միքայել Մելքումյան):

«Լուսավոր Հայաստանից» Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ առաջադրվեց Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի