Ես այդ փաստերը բերում էի բացառապես մի նպատակով, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որպես գլխադասային, պարտադրի այսուհետ բոլոր թեկնածուներին, որոնք պատրաստվում են դեսպան նշանակվել որեւէ երկրում, նրանց պետք է անպայման հրավիրել ԱԺ այս հանձնաժողով, հարցեր ուղղել, նրանք էլ պարտավոր են ներկայացնել իրենց պատկերացումները:
Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությանը, որ թեժ վիճաբանության առիթ էր տվել հենց ԱԺ դահլիճում:
Կարծում եմ՝ դա հակադարձման շատ հին մեթոդ է եւ ծիծաղել է ուղղակի: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին իր հնչեցրած քննադատությունից հետո ԲՀԿ-ական Արման Աբովյանի հայտարարության, թե ինքը ադրբեջանական թեզեր է առաջ քաշել: