запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ո՞վ է խառնվում Արցախի կնճռոտ խնդրին. հոգևորակա՞նը, թե՞ կրիմինալը

«Հրապարակ»-ն անդրադարձել է արցախյան խնդրի շուրջ հոգևոր շրջանակներում նշմարվող հնարավոր միջամտություններին. «Ինչպես հայտնի է, այս օրերին Ռուսաստանում տեղի է ունենալու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի գահակալության տասնամյակի հանդիսությունները։

Հանդիսավոր միջոցառումներին հրավիրված են նաեւ եղել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Մայր Աթոռը «Հրապարակի» հարցին ի պատասխան ասել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը այդ ընթացքում լինելու է Ավստրալիայում, որտեղ հովվապետական այց է կատարելու, սակայն Հայ եկեղեցին կներկայացնի հատուկ պատվիրակությունը։ «Հրապարակին» հետաքրքրում էր, թե արդյոք Կիրիլ պատրիարքի գահակալության հոբելյանական միջոցառումները կարող են դառնալ առիթ, որպեսզի կաթողիկոսը հանդիպեր Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեի հետ։ Մայր Աթոռի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանն էլ ասել էր, որ նման հանդիպում նախատեսված չէ։

«Մոսկվա-Բաքու» լրատվական պորտալը սակայն բավական ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Կիրիլ պատրիարքի եւ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումից։

Ըստ այդ հրապարակման, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, հանդիպման առիթը օգտագործել է եւ շնորհակալություն հայտնել Կիրիլ պատրիարքին, շեշտելով, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետի ջանքերով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտության շրջանակից դուրս չի եկել ու չի վերածվել կրոնական հակամարտության։ Կիրիլ պատրիարքն ասել է․«Մենք ձգտում ենք առաջ մղել եռակողմ երկխոսությունը Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Ու թեեւ այսօր որեւէ լուրջ տեղաշարժ չկա, կարեւոր է նաեւ այն, որ չկա պատերազմ։ Եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական առաջնորդներից, այս խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Մենք աջակցելու ենք քաղաքական գործիչներից։ Հույս ունենք, որ խնդիրը կլուծվի։ Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետը նաեւ նշել է, որ իրենք քննարկել են նաեւ խաղաղարարական հարցեր։ Ինքնին արդեն հասկանալի է, որ իրականում հոբելյանական միջոցառումները լավ առիթ կարող էին դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին կրոնական առաջնորդների մակարդակով խոսելու համար, ինչը կարող էր լինել նաեւ դրական ներդրում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գործընթացում»։ Ամեն դեպքում Փաշազադեն առիթը բաց չի թողել:»

Lakmoes.am. Հ.Գ. Դեռ տարիներ առաջ, Ռուսաստանում, սոցցանցերում և մամուլում սկսեցին ակտիվորեն քննարկել  Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի և ռուսական մաֆիայի կնքահայր, Յապոնչիկ մականունով հայտնի Վյաչիսլավ Կիրիլովիչ Իվանկովի զարմանալի նմանությունը: Շատերը մինչ օրս էլ կարծում են, որ Կիրիլ պատրիարքը հենց ինքը Յապոնչիկն է, ում իբր սպանել էին: Սակայն քրեական աշխարհին քիչ թե շատ մոտ կանգնած որոշ անձինք դեռ կասկած ունեն, որ սպանությունը իմիտացիա է եղել կամ մաֆիայի պարագլուխը չի մահացել, քանի որ դագաղը փակ է եղել, և հուղարկավորելիս ոչ ոք չի տեսել նրա դիակը...

Ուշագրավ է, որ նախկին պատրիարքի մահը և Յապոնչիկի սպանության դեպքերը ժամանակային առումով համնկնում են. նրանցից առաջինը մահացավ, երկրորդը՝ հայր Կիրիլը, ստանձնեց այդ գահը կամ «վերածնվեց» հոգևորականի վեղարի տակ՝ ավելի ապահով, արդյունավետ կառավարելու քրեական աշխարհը և ազդելու աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Եվ այժմ, երբ ռուսիո պատրիարքն ասում է. «եթե ամեն ինչ կախված լիներ կրոնական առաջնորդներից, այս խնդիրը վաղուց լուծված կլիներ», ակամայից դա հիշեցնում է հարցն «արագ» լուծելու քրեական մեթոդը:

Ի դեպ, նման տեղեկություն էր շրջանառվում նաև Պուտինի մասով. ասում էին՝ գահին նրա նմանակն է: Իսկ որ քրեական աշխարհը կամ դրա մի մասը միշտ սերտաճած է եղել իշխանությանը, փոխգործակցել նրա հետ, երբեմն էլ փոխարինել, վաղուց արդեն գաղտնիք չէ. ԽՍՀՄ-ից ձևավորված պրակտիկա կա «օրենքով գողի» ինստիտուտի  տեսքով:

Հետևաբար շատ բնական հարց է ծագում՝ այժմ ո՞վ է ուզում խառնվել Արցախի խնդրի կարգավորման գործին՝ հոգևորակա՞նը, թե՞ հայտնի կնքահայրը, ով նույնկերպ ակտիվացել էր նաև Ցեղասպանության 100-ամյակից առաջ, երբ Հռոմի պապը սատարում էր հայերին, իսկ ՌԴ-ի նախագահի բարեկամ Թուրքիայի նախագահ Էրդողանն անհանգիստ էր...