запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանի պատասխանն Իսրայելին

Կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում է Կատարում Հայաստանի դեսպանություն բացելու հարցը: Հարցը ուշագրավ է, նկատի ունենալով, որ Կատարը գործնականում պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի դեսպանատան ծախսը: Միաժամանակ Կատարը պարտավորվում է իր դեսպանատունը բացել Հայաստանում:

 Դեսպանատան պահպանման ծախսը կազմում է 182 հազար դոլարից փոքր ինչ ավելի, որից 11 հազար դոլարը Կատարը եռամյա ժամկետով վերցնում է իր վրա, նաեւ տրամադրում դեսպանատան համար կեցավայր եւ երկու մեքենա:

Ինչո՞վ է Հայաստանն արժանացել Կատարի այդ վերաբերմունքին:

Հայաստանի եւ Կատարի հարաբերության բավականին ուշագրավ դրվագ էր 2017 թվականը, երբ մայիսի 15-ին այդ երկիր այցելեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այցը հատկանշական էր նրանով, որ Սարգսյանը փաստորեն Կատարը գերադասել էր Չինաստանում տեղի ունեցող մեծ համաժողովից, որը վերաբերում էր Մետաքսի ճանապարհի չինական ծրագրին: Սերժ Սարգսյանը ԵՏՄ երկրների առաջնորդներից միակն էր, որ չէր մասնակցում այդ համաժողովին, որովհետեւ մեկնում էր Կատար:

Սակայն այդ երկրի հետ հարաբերության «պատմությունը» գուցե փոքր ինչ ավելի խորն է: 2015 թվականին ոչ պաշտոնական այցով Հայաստանում էր Կատարի էմիրի կինը՝ շեյխուհի Մոզան, որը համարվում է արաբական աշխարհի ամենաազդեցիկ կինը եւ Կատարի իշխանության ամենաազդեցիկ ֆիգուրներից մեկը:

2017 թվականին Հայաստան-Կատար հարաբերությունը փաստորեն ընդգծվեց ֆորմալ իմաստով, իսկ այդ հանգամանքն էլ միաժամանակ հետաքրքիր էր նրանով, որ նույն շրջանում եղավ արաբական երկրների հայտնի դեմարշը Կատարի նկատմամբ, որը գրեթե հաջորդեց Սերժ Սարգսյանի այցին: Իհարկե, դեմարշը Սարգսյանի այցի դեմ չէր, այլ ըստ տեղեկությունների՝ Իրանի հետ Կատարի հարաբերության: Արաբական երկրները Կատարի հետ հարաբերությունները խզեցին Իրանի հետ «սեպարատ» հարաբերության համար:

Սերժ Սարգսյանի այցից մոտ մեկ ամիս անց Կատար էր այցելել Հայաստանի արտգործնախարարը, այսպես ասած հպանցիկ, եւ Կատարի Էմիրին փոխանցել Սերժ Սարգսյանի ուղերձը: Այդ հանգամանքը հետաքրքիր է նաեւ այն պատճառով, որ նույն ժամանակ Կատար էր այցելել նաեւ Իրանի արտգործնախարարի օգնականն ու Կատարին էր փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:

Կա՞ր որեւէ ընդհանրություն Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի ուղերձների միջեւ, որ գրեթե նույն օրը փոխանցվել էին Կատար: Միեւնույն ժամանակ, 2017-ի ամառն այդ իմաստով աչքի ընկավ մեկ այլ ուղղության ակտիվացմամբ՝ Իսրայելի, որի տարածաշրջանային գործակցության նախարարը հուլիսին այցելեց Հայաստան: Ընդ որում, Սերժ Սարգսյանը նրան չընդունեց՝ արձակուրդի պատճառաբանությամբ, թեեւ մի քանի օր անց ընդհատեց այդ արձակուրդը Իրան մեկնելու համար՝ Հասան Ռոհանիի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ստանձնման արարողությանը մասնակցելու: Ընդ որում, դա հայ-իրանական Բարձր մակարդակի առաջին փոխայցն էր գրեթե քառամյա դադարից հետո:

Միաժամանակ, Իրան այցից հետո Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման էր մեկնել Սոչի: Նույն օրն էլ Սոչիում էր Իսրայելի վարչապետը եւ Սերժ Սարգսյանից մի քանի ժամ առաջ հանդիպել էր Պուտինին, դժգոհելով Սիրիայում Իրանի ներկայությունից:

Եղե՞լ է արդյոք ընդհանուր թեմա Սերժ Սարգսյանի եւ Նաթանյահուի համաժամանակ Սոչիում գտնվելու ընթացքում:

Դրանից օրեր առաջ բռնկվել էր իսրայելական անօդաչուների աղմուկը, կապված իսրայելական ընկերության մենեջերների փորձարկումների հետ, որոնք Ադրբեջանին մատակարարված անօդաչուները Բաքվի պահանջով փորձարկել էին հայկական դիրքերի ուղղությամբ:

Կա՞ր որեւէ շղթա այդ ամենում, սկսած Կատարից, թե ոչ, համենայն դեպս Կատարում Հայաստանի դեսպանատուն բացելու մասին որոշման նախագիծը Հայաստանի կառավարության նիստի օրակարգում է հայտնվում Իսրայելի կառավարության հայտնած տեղեկատվությանը զուգահեռ՝ անօդաչուների սկանդալը թույլ տված ընկերությանը ժամանակավոր արգելքից հետո Ադրբեջանին մատակարարում անելու թույլտվությունը վերականգնելու մասին: Ընդ որում, Իսրայելից այդ տեղեկությունը ստացվում է այն բանից հետո, երբ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Իրան կատարելիք այցի մասին:

Փաստացի, Իսրայելից ստացված տեղեկությունից հետո Հայաստանից տարածվում է տեղեկություն Պարսից ծոցի ռեգիոնում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը ուժեղացնելու մասին՝ Կատարում, եւ Կատարի օգնությամբ:

Աղբյուր՝ lragir.am