Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում Ռուսաստան այցելող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, եթե այցը գործուղում է հանդիսանում։ Հրամանագիրը հրապարակվել է ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Չեղարկվում են նաեւ վիզաները Թուրքիայից Ռուսաստան մեկնող վարորդների համար, եթե իրականացվում է ավտոփոխադրում։ Հրամանագրի մեջ նշվում է, որ Մոսկվայի կողմից համանման քայլ ակնկալվում է նաեւ Անկարայից։ «Հրապարակ»-ի այս դիտարկմանը պետք է ավելացնել մեկ հարց՝ այս անգամ ու՞մ «հաշվին են» ջերմանում այդ հարաբերությունները. արդյո՞ք ոչ Հայաստանի: