запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Տեր-Պետրոսյանը Մութալիբովին հորդորել է ուղիղ կապ հաստատել Ստեփանակերտի հետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 1992 թվականի այս օրը ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի՝ տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանելուն։ Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։

«Սա երբևէ Հայաստան ժամանած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձի այցն էր և հաջորդ պետքարտուղարի այց պետք է տեղի ունենար միայն 18 տարի անց՝ 2010 թվականին, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, իսկ մինչ այդ ԱՄՆ պաշտպանության քարտուար Դոնալդ Ռամսֆելդի կողմից՝ 2001 թվականին։ Երևանում, ինչպես նշում է պետքարտուղարին ուղեկցող լրագրող Թոմաս Ֆրիդմանը 1992 թվականի փետրվարի 12-ի «The New York Times»-ի համարում, Ջեյմս Բեյքերը ընթրիք ունեցավ Նախագահ Տեր-Պետրոսյանի հետ։ Ընթրիքի ընթացքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չպետք է շտապի ճանաչել Ադրբեջանի անկախությունը քանի, որ այդ պետությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերութունների հաստատելու չափանիշներին և անմարդկային վերաբերմունքի է արժանացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«The New York Times»-ի 1992 թվականի փետրվարի 12-ի համարում տպագրված այդ հոդվածից ամերիկյան ընթերցողն իր կարծիքը կազմեց նորանկախ Հայաստանի մասին․«Պետքարտուղարին Հայաստանում դիմավորողների մի խումբ կար օդակայանում։ Սա ԱՄՆ որևէ պետքարտուղարի առաջին այցն էր աշխարհի այս անկյուն։ Պետքարտուղարն իր հետ ամեն տեղ տանում էր արբանյակային հեռախոսը, որպեսզի հեռախոսակապ և ֆաքսի հնարավորություն ունենա արբանյակային կապի միջոցով։ Պետքարտուղարին ուղեկցող լրագրողները տեղավորվել էին երեքը մեկ սենյակում սկզբունքով՝ քաղաքի միակ շենքում, որտեղ ջեռուցում կար։ Վառելիքի ներմուծումը Հայաստան խաթարված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով՝ Ադրբեջանի կյողմից իրականացվող շրջափակման արդյունքում։

Պետքարտուղարի ավտոշարասյունը անցնում էր Երևանի մութ փողոցներով, որի տներում միայն կերոսինի լապտեր էին վառվում։» Ըստ նուն հոդվածի, ԱՄՆ-ն դեռ դիվանագիտական հարաբերություններ չեր հաստատել Ադրբեջանի հետ, սակայն սպասվում էր, որ հաջորդիվ Բաքու կատարելիք այցի ընթացքում Վաշինգթոնը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի նաև Ադրբեջանի հետ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի արխիվներում գաղտնազերծվել է աշխատանքային ընթրիքի սղագրության մի մասը։

Ըստ այդմ, հանդիպմանը մասնակցում են Նախագահ Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ժիրայր Լիպարիտյանը, Աշոտ Մանուչարյանը և Ռուբեն Շուգարյանը, ով նաև թարգմանում է հանդիպումը։ Նախ, հանդիպմանը քննարիվում են Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այնուհետ Տեր-Պետրոսյանը նշում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը դիտարկում է, որպես Ադրբեջանի ներքին խնդիր և կսատարի ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղի ժողովրդին։ Նախագահը նաև տեղեկացնում է, որ նախորդ օրը իրեն զանգահարել է Մութալիբովը։ Տեր-Պետրոսյանը նրան հորդորել էր ուղիղ կապ հաստատել Ստեփանակերտի հետ, վերջինս համաձայնել էր»։