запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԻՆ

«Մենք բանակցային ֆորմատի փոփոխություն ոչ ակնկալում ենք, ոչ պահանջում ենք, ոչ էլ դա համապատասխանում է մեր ցանկություններին և տրամաբանությանը»,- ԵԽԽՎ-ում պատասխանելով այն հարցին, թե տեղի՞ են ունենալու Արցախյան հարցով բանակցային գործընթացքում ձևաչափի փոփոխություններ, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այն ֆորմատը, որի շրջանակներում տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և եթե մենք հիմա վերցնենք և նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին։ Ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել։

Ես քիչ առաջ ասացի, որ 95-96 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, և տեղի է ունեցել Մոսկվայում։ Մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, երբ որ այս կոմունիկացիան արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եռակողմ ձևաչափով։ Այսինքն՝ ոչ միայն համանախագահներն են երեքը եղել, այլև մասնակցություն են ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Եվ մենք բացարձակապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դնում, մենք հարց ենք դնում բանակցային նույն ֆորմատում քննարկումը շարունակելու։ Կա պարզ խնդիր, և սա մեզ համար բացարձակապես նախապայման, քմահաճույք չէ»,- ասաց Փաշինյանը։

Յագլանդի հետ ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկը հարց ուղղեց Փաշինյանին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց» հայտարարության վերաբերյալ՝ ասելով, թե դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին․

 «Չեմ կարծում, թե հակասություն կա, իրավիճակի մեկնաբանության հարց է: Մեր միակ նպատակն է` դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները, սպառնալիքներով խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի, ԼՂ և Ադրբեջանի միջև: Մեր նպատակն է մեր հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում կհասցեագրեն մեր այս կոչը և երբ դա անեն, մենք կունենանք լրիվ տարբեր իրավիճակ»,- պատասխանել է Փաշինյանը։