запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Մարտի 1-ի գործով անցնողների մուտքի վիզաները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձինք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում:

Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները: Խոսքը հատկապես մարտի 1-ի կամ կոռուպցիոն որևէ բացահայտման գործով անցնողների մասին է:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, որոնց վիզաները չեղարկվել են: ԱՄՆ դեպանատնից չեն հերքել մեր տեղեկությունները, բայց և չեն տրամադրել ցուցակը. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, և մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: