запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ինչից է զգուշանում Էրդողանը

Թուրքիայի իշխող կուսակցությունն առաջարկում է նախագահական ընտրությունները մեկ ամիս առաջ տալ եւ անցկացնել 2023-ի մայիսին եւ ոչ նախապես հայտարարված հունիսի 18-ին։ Պաշտոնապես դա պատճառաբանվում է ամառային սեզոնով պայմանավորված՝ ընտրություններին ցածր մասնակցության մտահոգությամբ։ Սակայն արժե դիտարկել մի շարք այլ հանգամանքներ։

1923 թվականի հուլիսի 24-ին ստորագրվեց Լոզանի պայմանագիրը, որով ճանաչվեց ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում փլուզվեց 6 կայսրություն, այդ թվում՝ Օսմանյան։ Չնայած Վիլսոնի արբիտրաժին, Բրիտանիան և Ֆրանսիան իրենց ձեռքը վերցրին նախաձեռնությունը և տնօրինեցին փլուզված կայսրությունների տարածքների վերաձեւումը։

Թեև Երկրորդ աշխարհամարտից և սառը պատերազմից հետո քարտեզը կրկին փոխվեց, տարածաշրջանի սահմանները դեռևս կառուցված են 1920-ականների սկզբի պայմանագրերի հիման վրա: Լրացել ու լրանում է այդ՝ Կարսի եւ Լոզանի պայմանագրերի իրավական առավելագույն 100-ամյա ժամկետը, ինչով պայմանավորված էր մասնավորապես Հայաստանի դեմ Արցախում ռուս-թուրքական համատեղ արշավը, ինչպես նաեւ Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Միջերկրականում։

Էրդողանը հայտարարում է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի դեմ էր։ Նա մեղադրում է երիտթուրքական կառավարությանը եւ փորձում է «վերադարձնել» նախկին օսմանյան որոշ տարածքներ, ինչպես իր ընկեր Պուտինը։ Էրդողանը աշխատում է Պուտինի հետ սերտ համագործակցությամբ: Առաջին համատեղ «հատուկ օպերացիան» իրականացվեց Սիրիայում, հաջորդը՝ Հայաստանի դեմ Արցախում։ Թուրքիան ներկայում պահանջներ է առաջադրում Հունաստանին, մասնավորապես կղզիների հարցով։

Թուրքիան շարունակում է մնալ ավազե սահմաններին․Մոսկվայի աջակցությամբ Անկարան փորձում է «օրինականացնել» եւ ընդլայնել 1921 թ․Կարսի պայմանագիրը՝ Երեւանի ստորագրությամբ եւ սահմանազատման ու հաղորդակցությունների բացման անվան տակ Բաքվի հետ ցամաքային արտատարածքային կապով, Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության օրինականացմամբ։ Զուր չէ, որ ԱԳ նախարար Չավուշօղլուն առաջարկել է Հայաստանի հետ էլ սահմանազատման հանձնաժողով ստեղծել, «Ադրբեջանի նմանությամբ»։

Lragir.am