запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գործադիրում չեն կարող լինել թևեր, եթե լինեն ես դրանք կկտրեմ. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության. վարչապետը ներկայացնում է երկրում տեղի ունեցած փոփոխությունները:

 Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչ օրս ներվել են շուրջ 20,000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

«Մաքրվել  է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50.000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու/երաշխավոր: Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը»,- մանրամասնեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել է 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ ՀՀ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ, իսկ միայն ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրամադրվել ևս  7 ներդրումային ծրագրի՝  շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով։

««Փոքր և միջին Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ  վերակառուցման դեպքում ծախսերի 50-70%-ի չափով ծախսերի ետվերադարձ է կատարվում: Սա աննախադեպ որոշում է: Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով վարկերը տրվում են 2%, կոոպերատիվնեին և սահմանամերձերին՝ 0% տոկոսադրույքով:

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով: Նախկինում այսպիսի ծրագիր չի եղել: Մարզերում շուրջ 290 սկսնակ  ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Գործադիրում չեն կարող լինել թևեր, եթե լինեն ես դրանք կկտրեմ։ Եթե որևէ մեկը չի դիմանա այդ գակթակղությանը, թող փորձի իր բախտը», – ասաց վարչապետը` անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։

Լրագրողը հարց էր ուղղել արդյոք իշխանությունում կա թև, որը փորձում է ազդել քննության ընթացքի վրա:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի