запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ով է կարկտահարում հեղափոխությունը. երկու նախագահների ուղերձը

Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին Հաղթանակի օրվա առիթով ազատ արձակելու և միասնության դրսևորում ապահովելու մեկնաբանությամբ, առաջ բերեց թավշյա հեղափոխությունից հետո պարբերաբար աշխուժացող հարցադրումը «հակահեղափոխության» մասին, կամ պարզապես նախկին իշխող համակարգի հետհեղափոխական դիրքավորման, դրանից բխող ռիսկերի, սպառնալիքների մասին:

 Գլխավոր դատախազն արդեն արձագանքել է Սահակյանի և Ղուկասյանի նամակին՝ ակնարկելով, որ դրա հասցեատերը ինքը չէ, որ պետք է լիներ, գործը դատարանում է, հետևաբար՝ իր որոշման իրավասությունից դուրս:

Խնդիրը, սակայն, իհարկե, լոկ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը չէ՝ խափանման միջոցի տիրույթում, այլ այն տողատակերը, որ առկա են այդօրինակ դրսևորումներում: Դրանք պարբերաբար առաջ են բերում հանրային դիսկուրս նախկին համակարգի շուրջ՝ խթանելով ընդհուպ արմատական դիրքորոշումներ առ այն, որ այդ մարդիկ պետք է վաղուց լինեին ունեզրկված և բանտարկված, որպեսզի այլևս որևէ ուղերձով կամ նամակով չանհանգստացնեին հանրությանը:

Ո՞ւմ է պետք այդօրինակ դիսկուրսի խթանումը, այդօրինակ տրամադրությունների գեներացիան: Դա թերևս կարևոր հարցերից մեկն է, որն ունի բավականին մանրազնին դիտարկման և ուշադրության կարիք, քանի որ առնչվում է իրավիճակի զարգացման խորքային, ընդհուպ բազային շերտավորման խնդրին: Այդ խնդիրն ունի հանրային տրամադրությունների արմատականության թուլացման անհրաժեշտություն:

Կա որոշակի մտայնություն կամ ընդհուպ դիտավորություն, որ հեղափոխության հաջողությունն անհնարին է, քանի դեռ այն չի ունեցել արմատական դրսևորումներ նախկին համակարգի, դրա առանձին առանցքային դերակատարների նկատմամբ: Ընդ որում՝ այդ արմատականության հանգամանքը քողարկվում է հանրահաճ և հայրենասիրական հռչակագրերով, այն առումով, որ այդ ամենը անհրաժեշտ է պետությունից և հանրությունից գողացածը վերադարձնելու և նախկին համակարգի ռևանշի հնարավորությունը մեկընդմիշտ փակելու համար:

Առերևույթ դա բավականին գայթակղիչ օրակարգ և դիսկուրս է թվում, սակայն կա երկու հանգամանք: Նախ, արմատականությունը Հայաստանում իր պահանջարկը չուներ և կրիտիկական որևէ աստիճանի չմոտեցավ անգամ նախկին իշխող համակարգի գործունեության տարիներին, երբ ստացավ իր դրսևորման առաջարկի կրիտիկական տեսք՝ հուլիսյան զինված գործողությունը 2016 թվականին: Դրան հանրային արձագանքը չհասավ այնպիսի աստիճանի, որը կստիպեր համակարգին կապիտուլացվել: Դա ցույց տվեց, որ Հայաստանի հանրության համար արմատականությունը չի դիտարկվում հանրային-պետական կյանքի խորքային խնդիրների լուծման կենսունակ գործիք: Հետո թավշյա հեղափոխությունը վկայեց, որ հանրությունն այդ իմաստով գտնվում է իրավիճակի գնահատման համարժեք տիրույթում, ըստ այդմ՝ հեղափոխության արդյունավետության խնդիրը ամենևին արմատականության, նախկին համակարգի հանդեպ առանձնակի կոշտության, իսկ երբեմն էլ դաժանության բացակայությունը չէ: Հեղափոխության արդյունավետության կոդը գաղափարների, արժեքների, միավորող նախաձեռնությունների, ստեղծագործական խթանների մեջ է: Այստեղ է, որ պետք է հարց տալ, թե ինչո՞վ են պայմանավորված կոշտության և արմատականության դիսկուրսի խթանմանն ուղղված քայլերը, որոնք կրում են պարբերական բնույթ և գալիս են ամենատարբեր ուղղություններից:

Դրա նպատակը հանրային դիսկուրսը ստեղծագործական դաշտ չթողնե՞լն է արդյոք՝ գաղափարական, արժեհամակարգային, ծրագրային մրցակցության որևէ հեռանկար կանխարգելելը, կամ ստեղծագործական դաշտը հանրության համար մշտապես փակ պահելը, պատ ստեղծելը, որին գուցե հանրային շերտերի զգալի մասը անընդհատ հարվածի, հետո ուժասպառ լինելով, ինչն էլ կբացի դաշտն արդեն այն խմբերի և սեգմենտների համար, որոնք ապավինել են հանրային մտածողության դեստրուկցիային, կարևոր չէ արդեն՝ թե քաղաքական ինչ հայացքով կամ դիրքավորմամբ:

1in.am