запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանի աջակիցները ակնհայտ հանցագործության են գնում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է 2008-ի «Մարտի 1-ի գործից առանձնացված մասի քննությունը։ Գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահը, 2008-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալն ու Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը:

 Առաջին դատական նիստին քննվելու էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։ Մեղադրող կողմը նիստին մասնակցել է գլխավոր դատախազի գլխավորությամբ։ Դոմինանտ է այն կարծիքը, որ այս դատավարությունը գործնականում լինելու է մարտիմեկյան միայն դե յուրե, դե ֆակտո այն նախկին իշխող համակարգի ամբողջական դատավարությունն է, որում ներգրավված են լինելու նախկին երեք նախագահներն ու նրանց պաշտոնավարման ընթացքում առանցքային դեր ունեցող տարբեր անձինք:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Հովիկ Արսենյանը, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը և ՀԱԿ իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

«Քույրս՝ Սեդա Սաֆարյանը, Մարտի 1-ի դատական գործընթացում ներգրավված է որպես Մարտի 1-ի տուժողի շահերի ներկայացուցիչ, և երբ ուղիղ եթերում տեսա, թե ինչ բռնություն կատարվեց Վարդգես Գասպարիի դեմ և ինչ խուլիգանակույտ էր հավաքված դատարանի դիմաց, ստիպված էի գնալ այնտեղ: Կարող եմ հաստատել, որ սադրանք էին փնտրում՝ ճանապարհն անընդհատ փակելով, նպատակը մեկն էր՝ փորձում էին դրանով փաստաբանների աչքը վախեցնել. այդ զանգվածին հավաքել էին ոչ միայն դատարանի, այլ նաև փաստաբանների վրա ճնշում գործադրելու համար: Ոստիկանները չէին կարողանում օգնել, որ փաստաբանը մուտք գործի դատարանի դահլիճ: Գոռում էին. «Ազատություն Քոչարյանին», և ես ստիպված էի ասել՝ ազատություն կգոռաք Մարտի 1-ի տասը զոհերի գերեզմանի մոտ: Ակնհայտորեն սադրանք էին փնտրում, ոստիկանները հորդորեցին չտրվել սադրանքների»:

Հովիկ Արսենյանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ դատարանի մոտ, նախապես կազմակերպված էր. «Նախորդ օրը ստեղծվել էր Քոչարյանի աջակիցերի դաշինք, այդ նույն անձնակազմն էր այնտեղ և Քոչարյանի կոմնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Իսկ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները անկազմակերպ էին, նախապես պետք է նախատեսած լինեին, թե ով պետք է դահլիճ մտներ: Այս թերությունը պետք է կարգավորել»:

Մեր զրուցակիցների գնահատմամբ՝ Քոչարյանի աջակիցները ակնհայտորեն հանցագործության են գնում: «Վարդգես Գասպարին լուռ կանգնած էր՝ պաստառով, հարձակվեցին նրա վրա, իսկ ոստիկանության աշխատակիցները ակտիվ միջամտություն չցուցաբերեցին և Գասպարիին հարվածող անձին չմեկուսացրին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ոստիկանների անգործությունը մտահոգիչ է:

«Շպանա է… Երբևէ այդքան լկտի, ցինիկ պահվածքի ականատես չենք եղել»,- ընդգծեց Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ ամբաստանյալի աջակիցների գլխավոր ծրագիրն է այն, որ այս գործը իրավական դաշտից հանեն, դարձնեն ամբոխային արդարադատություն, մինչդեռ իրականում Քոչարյանն ի սկզբանե մերժված է եղել՝ ժողովուրդը նրան արդեն մի քանի անգամ մերժել է: «Մտահոգություն ունեմ, որ խուլիգանական նկրտումներով ամբոխը կփորձի ինչ-որ գործողություններ իրականացնել Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների, զոհերի ծնողների և փաստաբանների նկատմամբ: Ոստիկանությունը պետք է կազմակերպված ապահովի այս քրեական գործի քննությունը դատարանում այնպիսի մթնոլորտում, որպեսզի որևէ մեկը կաշկանդված չլինի»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը՝ ArmDaily.am-ի