запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտի 1-ով ՄԻԵԴ-ի առաջին վճիռը. ոչնչացրել է պետական վարկածը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը (հղումը քոմենթում)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը.

  «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։

Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։

Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։

Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։
Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,-գրել է Գրիգորյանը։

Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր երեք վճիռ է կայացրել Հայաստանի դեմ հայցով: Երեքն էլ բավարարվել են:

ՄԻԵԴ-ը բավարարել է նաև Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որը վերաբերում էր նրա՝ ոստիկանությունում ենթարկված խոշտանգումներին, ինչպես նաև 2008թ. ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալությանն ու դատավարությանը: Այս գործով Հայաստանին պարտավորեցրել են Սաղաթելյանին վճարել 15600 եվրոյին համարժեք դրամ ոչ նյութական վնասի, և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Դատարանը բավարարել է Գուլյանն ընդդեմ Հայաստանի հայցը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի Աշոտ Գուլյանը բողոքարկում էր իր որդու՝ ոստիկանությունում ինքնասպան լինելու առաջ քաշված տարբերակը: Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Աշոտ Գուլյանին վճարել 50 հազար եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:

Մասամբ բավարարվել է նաև Վարդգես Գասպարիի հայցը ընդդեմ Հայաստանի. հայցում նշված հոդվածներից մեկը՝ կապված բանտում պահման պայմանների հետ՝ մերժվել է: Գասպարիի գործով Հայաստանին պարտավորեցվել է նրան վճարել 4000 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց: