запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմը մշակվեց. «ՀՀ-ն շահած դուրս եկավ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջապես Արարատ Միրզոյանը հնարավորություն ունեցավ մոտիկից տեսնելու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, սեղմել նրա ձեռքը»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշենք` ԱԺ նախագահը Բիշքեկում մասնակցում էր ՀԱՊԿ խորհրդի նիստին, որ պետք է հաստատեր նաև տևական ժամանակ քննարկվող ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունները:

Ի դեպ, բիշքեկյան նիստից մի քանի օր առաջ` Մոսկվայում, ՀԱՊԿ մշտական խորհուրդն արդեն իսկ հաստատել էր այդ փոփոխությունները. «Դրանք առնչվում են ՀԱՊԿ քարտուղարի հետկանչման մեխանիզմներին. արդյոք այդ պաշտոնը մնո՞ւմ է նույն երկրին` օբյեկտիվ հետկանչման դեպքերում, թե՞ ռոտացիա է տեղի ունենում և անցնում հաջորդ երկրին։ Կա հետևյալ մոտեցումը․եթե 2 տարին լրացրել է, ապա ռոտացիան տեղի է ունենում, եթե պակաս է, տվյալ երկիրը կարող է այլ թեկնածու առաջարկել։

Բոլոր դեպքերում պետք է ասել, որ ՀՀ-ն այս փուլում շահած դուրս եկավ խաղից»: Էդ ինչպե՞ս։

«Շահեցինք այն առումով, որ մեր քվոտայի ժամկետը պահեցինք, և Բելառուսը չկարողացավ իր թեկնածուին` Զասին նշանակել. հիշեք, որ Բելառուսը ցանկանում էր Զասին նշանակել դեռ 18-ին, դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարում էր, որ իրենց թեկնածուն է ՀԱՊԿ ղեկավարը, մենք Բելառուսին ցույց տվեցինք, որ իր ուզածով չեղավ, ու Բելառուս-Ղազախստան «զագըվըրը» չկայացավ, ինչն Ադրբեջանի շահերից էր բխում»։

Իսկ ոչի՞նչ, որ այդ քայլերի արդյունքում ՀԱՊԿ կառույցը բավականին հեղինակազրկվեց, ի դեպ, ինչպե՞ս են, Ձեր գնահատմամբ, Փաշինյան-Ռուսաստան հարաբերությունները։ «Պրոբլեմներ կան, սակայն առկա են նաև դրական տենդենցներ։ Ընդ որում, պրոբլեմները ոչ այնքան Փաշինյանի, որքան նրա շրջապատի հետ են»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: