запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Անսպասելի պաշտոնանկություն սպասելի հրաժարականից հետո

Հանրապետության նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը: Այս տեղեկությունը ուշագրավ է կրկնակի, քանի որ խոսքն ինքնին կարևորագույն կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, և դրանից բացի էլ՝ խոսքը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր մասին է:

 Իսկ այսօր պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել նաև ԲԴԽ նախագահ Հարությունյանը:

Կա՞ արդյոք որևէ ընդհանուր կապ բարձրաստիճան երկու եղբայրների, նախկին իշխող համակարգի առանցքային դեմքերի համաժամանակյա պաշտոնանկության միջև: Ի դեպ, այստեղ հատկանշական է և այն, որ Հարությունյանները խնամիական հարաբերություն ունեն Սերժ Սարգսյանի հետ:

Ինչո՞ւ են նրանք մեկտեղ լքում իրենց պաշտոնները, դա համաձայնեցվա՞ծ է, պայմանավորված ընդհանուր գործընթացո՞վ, թե՞ գործ ունենք այլ իրողության հետ:

Ակնառու է, որ նոր իշխանության և նախկին համակարգի դիմակայությունը մտել է նոր փուլ, և տեղի են ունենում աշխույժ վերադասավորումներ, վերադիրքավորումներ: Սա իր հերթին կարող է պայմանավորված լինել նաև ոչ միայն նոր իշխանության և հին համակարգի դիմակայությամբ, այլ նաև հին կամ նախկին համակարգի տարբեր թևերի միջև եղած գործընթացներով, որոնց մասին մենք բազմաթիվ անգամներ հիշատակել ենք մեր հրապարակումներում, և որոնք պարբերաբար դրսևորվում են ներքաղաքական ակտիվ փուլերի ընթացքում:

Դրա հերթական մի վկայություն է այն, որ Երևանում հրաժարական է տալիս Գագիկ Հարությունյանը, ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից հեռանում է նրա եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, իսկ այդ ժամանակահատվաում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովասյանը

Արցախում է և հանդիպում է Բակո Սահակյանի հետ: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Արզուման Հարությունյանի պաշտոնից ազատման հրամանագիրը ստորագրած նախագահ Արմեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հայտնի դատավճռի օրը Ղազախստանից հեռախոսազրույց էր ունեցել Գագիկ Հարությունյանի հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը, ապա պատկերը կարծես թե դառնում է քիչ թե շատ ամբողջական, թեև անկասկած է, որ այն տեղավորվում է շատ ավելի լայն զարգացումների խճանկարում: Դրա վկայությունն էլ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի հայտնի ելույթն էր, որտեղ նա շոշափեց ընդհուպ ապրիլյան պատերազմի թեման և այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման որոշումը:

Անկասկած է, որ Արմեն Սարգսյանն ԱԱԾ պետի տեղակալին պաշտոնանկ է արել վարչապետի առաջարկությամբ: Ի դեպ, այդ համատեքստում էլ հարկ է հիշատակել «Գելափ Ինթերնեշլ» ընկերության՝ օրերս հրապարակած սոցհարցման տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանի պաշտոնյաների շարքում ամենաբարձր վարկանիշն ու դրական արձագանքն ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ակնառու է, որ խոշոր հաշվով դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ից գեներացրած նոր փուլի սոցիալական հողի կամ բազայի մատնանշումն էր, որից օրեր առաջ եղել է Փաշինյանի 80 տոկոս և ավելի վստահության մասին սոցհարցման տվյալի հրապարակումը:

Հաջորդիվ, ըստ երևույթին, ԱԱԾ պետի և պաշտպանության նախարարի վարկանիշային պատկերի հրապարակումը թերևս նպատակ ուներ արձանագրելու վարչապետի սկսած գործընթացի լայն ճակատը՝ այն իմաստով, որ Փաշինյանն այնքան էլ մենակ չէ, որքան կարող է թվալ կամ ինչպիսի տպավորություն փորձ է արվում ստեղծել իշխանական համակարգին տրվող բնորոշումներում:

1in.am