запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ստեփանակերտը հույս ունի մտնել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ քննիչ հանձնաժողովը պետք է ղեկավարի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Իր հերթին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծիք էր հայտնել, որ այդ նիստերը պետք է դռնփակ անցկացվեն։

Պաշտոնական Ստեփանակերտը հույս ունի, որ Արցախն այս աշխատանքներում ևս ներգրավված կլինի։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց.

«Մենք կարևորում ենք, որ Ապրիլյան պատերազմին առնչվող տարբեր հարցերի շուրջ անաչառ ու օբյեկտիվ քննարկում անցկացվի, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի գործընթացներ են եղել։ Եթե ունեցել ենք բացթողումներ՝ դրանք շտկենք, եթե առավելություններ՝ դրանք էլ ավելի ամրապնդենք»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք մտահոգություն չկա, որ բացահայտվեն այդ պատերազմի հնարավոր պայմանավորված լինելու հանգամանքները, ինչպես պնդում են մի շարք գործիչներ և փորձագետներ, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդպիսի մտահոգություն չկա. «Հենց այդ առումով էլ շատ լավ կլինի, որ այդ աշխատանքն իրականացվի ու պարզվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մենք, իհարկե, դեմ չենք նման հանձնաժողովի ստեղծմանը, նման քննարկումների անցկացմանը և հույս ենք հայտնում, որ Արցախը ևս ներգրավված կլինի, օբյեկտիվ ու ճշգրիտ քննություն կանցկացվի»։

Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, նշեց. «Դա փաստերի հետ կապված հարց է։ Եթե պաշտոնատար անձինք, մարդիկ, ովքեր որոշակի փաստերի են տիրապետում, անհրաժեշտություն են գտնում նման հանձնաժողով ստեղծել՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե դա նպատակ ունի սխալներն ու բացթողումները շտկել՝ ես վատ բան չեմ տեսնում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես չեմ կարող վստահ ասել, թե դա ինչ նպատակներ է հետապնդում։ Եթե կան փաստեր, պետք է մտքերն այդ հարցերի շուրջ ծավալվեն»։

Խոսելով Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու վարկածների մասին, Վահրամ Բալայանը նշեց. «Դեռևս 2016 թվականի ապրիլից այդպիսի խոսակցություններ կան, բայց փաստեր են պետք։ Ես չգիտեմ, թե դա ինչ մակարդակի խոսակցություններ են։ Խոսում էին հետախուզության վատ աշխատանքի մասին, նույնիսկ պաշտոնանկություններ եղան այն ժամանակ, բայց գիտեք, պետք է փաստերին տիրապետես։ Մասնագիտական հարց է, երևի թե ավելի շատ զինվորականները կարող են այդ հարցին պատասխանել՝ արդյոք անհրաժեշտություն կա նման հանձնաժողով ստեղծել, քննարկումներ անցկացնել, թե ոչ։ Այսինքն` եթե կան փաստեր՝ ուրեմն անհրաժեշտ է։ Իսկ եթե չկան փաստեր ու այլ նպատակներով է ստեղծվել՝ դա էլ այլ հարց է»։

Հետաքրքրվեցինք, թե անհրաժեշտության դեպքում արդյոք Արցախի խորհրդարանականները կամ այլ պաշտոնատար անձինք կներգրավվե՞ն այդ աշխատանքներում, ինչին ի պատասխան Վահրամ Բալայանն արձագանքեց. «Եթե անհրաժեշտություն լինի՝ դա արդեն քննարկման հարց է։ Եթե, ասենք, նախապես փաստեր ներկայացնեն՝ կարելի է նստել ու քննարկել։ Այսինքն՝ նախապես պետք է փաստերին տիրապետել։ Իհարկե, ճիշտ կլինի մեզ էլ տեղյակ պահեն, թե ինչի մասին է զրույցը, ինչ հարցեր պետք է քննարկվեն»։