запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանի պատասխանը. Թուրքիան հասկացավ, ամեն ինչ շատ լուրջ է

ԱՄՆ Թուրքիային երկու ամիս ժամանակ է տվել Ռուսաստանից C 400 համակարգերի գնումից հրաժարվելու համար: Այդ մասին հայտնել է Դոյչե Վելեն: Ըստ աղբյուրի, Պենտագոնի ղեկավարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ Էլեն Լորդը Վաշինգտոնում լրագրողներին ասել է, որ այդ պայմանը չկատարելու դեպքում, ԱՄՆ-ից կհեռացվեն այնտեղ սովորող թուրք օդաչուներն ու F 35 գերժամանակակից ռազմական կործանիչների արտադրությանը ներգրավված թուրքական ընկերությունները:

ԱՄՆ տեւական ժամանակ հնչեցնում է այդ զգուշացումներն ու սպառնալիքները, սակայն Անկարան հայտարարում է, որ չի հրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգի գնումից:

Նահանգները գործնականում բաց տեքստով է հայտնում, որ ռուս-թուրքական գործարքը դիտարկում են ռազմա-տեխնիկական եւ ազգային անվտանգության սպառնալիք, քանի որ կարող է Թուրքիայի միջոցով տեղի ունենալ ամերիկյան օդային ռազմական նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ փակ տեղեկատվության արտահոսք, երբ Անկարայի համար լինելով մատչելի, այդ տեխնոլոգիաները կարող են մատչելի դառնալ նաեւ Ռուսաստանի համար՝ դրանից բխող հակազդեցության լուծումներով, ինչը կչեզոքացնի ամերիկյան տեխնոլոգիաների էֆեկտիվությունը:

Ինչ կանի Թուրքիան այս զգուշացումից հետո: Իսկ ինչ կանի ԱՄՆ-ն, եթե Թուրքիան անտեսի նաեւ այդ զգուշացումը: Իհարկե, թուրք մասնագետների եւ ընկերությունների մուտքի արգելափակումը հավանական քայլ է, սակայն անկասկած է, որ թուրք-ռուսական գործարքը չունի միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական բնույթ, այն շատ ավելի խորքային քաղաքական գործընթացի արտահայտում է, որը գործնականում առնչվում է աշխարհակարգի վերաձեւմանն ու միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերափոխմանը, այդ թվում Կովկասում:

Աներկբա է, որ այդ հարցերում կա նաեւ Վաշինգտոն-Մոսկվա գործակցություն: Առկա դիմակայությամբ հանդերձ, Կրեմլն անշուշտ լավ է պատկերացնում, որ երկարաժամկետ առումով միջազգային անվտանգության, նաեւ ռեգիոնալ համակարգերում դերակատարում կարող է ունենալ միայն ԱՄՆ հետ գործակցության, պայմանավորվածության պայմաններում: Դա վերաբերում է մասնավորապես նաեւ Կովկասին, որտեղ Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ զսպել թուրքական գործոնը:

Մյուս կողմից, այդ գործոնի, մասնավորապես դրա առաջնորդ Թուրքիայի հետ գործակցությունը Մոսկվայի համար խաղաքարտ է Արեւմուտքի հետ պայմանավորվածության ավելի լայն կամ խորքային մասշտաբում առավել նպաստավոր պայմաններ եւ դիրքեր ստանալու համար:

Այստեղ, ի դեպ, ռուս-թուրքական գործարքի կամ պայմանավորվածության առարկա կարող է լինել Նախիջեւանը, որտեղ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են զորավարժություն եւ որտեղ Թուրքիան ունի ամրանալու տեսանելի հավակնություն: Մոսկվան, ստանալով փաստացի ԱՄՆ ու ՆԱՏՕ տեխնոլոգիական բազա մուտքի թույլտվություն Անկարայից, նրան տալիս է Նախիջեւանում ամրանալու իրավունք, թերեւս ակնկալիքով, որ հետո այդ գործոնը հնարավոր կլինի թանկ վաճառել թե Արեւմուտքի, թե նաեւ Իրանի վրա:

Հատկանշական է, որ ադրբեջանա-թուրքական զորաշարժին ի պատասխան, Հայաստանը հիշեցրեց Ռուսաստանի դաշնակցային պարտավորության մասին: Սակայն, խորքային առումով Երեւանը Նախիջեւանին պատասխանեց շատ ավելի նուրբ եւ բազմաշերտ քայլով՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ նախաձեռնությամբ, որի մասնակիցները հայտարարեցին քաղաքակրթական հենքի, դրա վրա կառուցված միջազգային խաղաղության առաքելության եւ  2020 թվականին առաջին Վեհաժողովը Երեւանում անցկացնելու մասին:

Անկարան արձագանքեց խիստ նյարդային, օգտագործելով Ամերիկայի Հայկական Համագումարի թվիթերյան գրառման առիթը, որտեղ ԱՀՀ-ն, պատկերելով Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարը՝ հայկական եւ հունական դրոշով, նշել էր, որ Ստամբուլը պետք է վերածել Կոնստանդնուպոլսի:

Թուրքիայի նախագահ Էրդողանի խորհրդականը այդ առիթով հայտարարել էր, թե կկտրեն այդպիսի փորձ անողների գլուխները: Այդ սահմռկեցուցիչ արձագանքը հուշում է, թե որքան ցավոտ է Անկարան ընդունել հարցը, անշուշտ հասկանալով դրա խորությունը եւ այն, որ F 35-ներով չէ, որ Թուրքիային պատժելու է ԱՄՆ-ն, այլ ավելի խորքային մակարդակում՝ որում ծավալվում է Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքը: Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը, նախաձեռնելով քաղաքակրթական նոր պլատֆորմը, որպես առաջարկ նոր աշխարհակարգին, ԱՄՆ-ին տվել են Անկարային պատժելու խորքային հնարավորությունը: Թուրքիան դա է հասկացել, որ արձագանքում է այդքան նյարդային եւ նույնիսկ վայրենի արձագանքով՝ վերադառնալով իր «քաղաքակրթական» արմատին:

Lragir.am