запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մենք ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված.տեսանյութ

«Կուսակցությանն անդամագրվելու պահը մարդիկ համարում են կարեւոր կետ, որով սկսվում է հեղափոխական անձի վերափոխումը: Կուսակցության անդամը սեփական գիտելիքների կատարելագործումը համարում է կարեւոր իրադարձություն: Մենք քննադատության լեգիտիմ թիրախն ընդլայնեցինք եւ մեր թիրախը դարձավ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը, նաեւ հենց մենք»:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթում:

«Գաղափարական շրջադարձային փոփոխության համար մենք ահռելի հարձակման թիրախ դարձանք: Մենք 20 տարի քննադատել էինք իշխանությանը, բայց դրանից ոչինչ չէր փոխվում եւ մտածեցինք, գուցե արդեն ժամանակն է մտածել, թե ընդդիմությունն ի՞նչը այն չի անում: Մեզ համարում էին ծախված, կեղծ ընդդիմություն: Սխալվելը կարող է լինել անգամ մի բան չտեսնելը կամ չնկատելը: Մեր նպատակն ամեն անհատի վաքագծի փոփոխությունն էր»,-ասաց վարչապետը՝ խոսելով կուսակցության անցած ճանապարհի մասին:

«Մեր նպատակն է առաջիկա 20 տարում Հայաստանի բնակչությունը կրկնապատկել, դա ամրագրված է նաեւ մեր ծրագրի 4Ե կետում: Երբեմն հարցնում են, թե երբվանից պետք է հաշվել ծրագրի մեկնարկը, նշում են, որ իրատեսական չէ այդ թիվը:

Եթե առաջիկա 20 տարում մեր բնակչությունը ոչ թե 100, այլ 87 տոկոսով աճի, չեմ կարծում, որ դա կհամարվի ձախողում կամ մենք դրանից դժբախտ կզգանք: Մեր նպատակը այն է, որ Հայաստանում բնակչության թվի անկման միտումը փոխարինվի աճի միտումով՝ ներգաղթով կամ ծնելիության աճով:

Մեր գաղափարախոսության մասնիկն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բայց պետք է կարողանա իր տաղանդն իրացնել, որը կօգնի ոչ միայն մարդուն, այլեւ պետությանը: Մենք խրախուսում ենք անհատական ջանքն ու աշխատանքը:

Մենք փոխում ենք ստանդարտ գաղափարախոսությունը, ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Մենք մեր անելիքները ձեւակերպում ենք ըստ սրա, որովհետեւ աշխարհը շատ արագ է փոխվում»:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում աշխատավայրերի կտրուկ աճ է գրանցվել, արձանագրելով, որ դրանց մի մասը ստվերից է դուրս եկել, մյուս մասը՝ ինքնուրույն ստեղծվել. «Բայց աշխատավայրի քանակն ավելի շատ կլիներ, եթե արձանագրենք, որ դրանց մի մասը բացվել է ֆեյքերի եւ  յութուբում դիսլայքեր դնողների համար։ Մենք դժգոհ չենք, որ քաղաքացիներն աշխատանք ունեն։ Բայց մենք այնքան քաղաքական ռեսուրս ունենք, որ ֆեյքերին եւ դիսլայք դնողներին աշխատանքի դիմաց վճարողները բառի բուն իմաստով կարող են ունենալ բոմժի կարգավիճակ»։

Նիկոլ Փաշինյանը անուն առ անուն ներկայացրեց անհատներին, որոնք անհատական ջանքով, սեփական տաղանդով ու նախաձեռնությամբ գործ են ձեռնարկել, բիզնես սկսել, աշխատատեղեր ստեղծել՝ ապահովելով իրենց, այլ մարդկանց եւ օգուտ տալով պետությանը, խեոսեց կուսակցության գաղափարախոսության մասին, կառավարության՝ անցած 1 տարում կատարած աշխատանքի եւ ապագայի անելիքների մասին:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր 5-րդ համաժողովն է անցկացնում, որի ընթացքում փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:

Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո  կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց հաստատելու է համաժողովը:

Armtimes.com

Տեսանյութը՝ 1in.am-ի