запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Չֆիքսվենք ԵԱՏՄ-ի «էշի» կամ «էշատիրոջ» սատկելու վրա. անենք մեր շահերից բխող քայլեր

Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից և նրա ելույթից հետո քննարկումները չեն դադարում։ Ընդ որում՝ տեսակետները խիստ տարբեր են՝ թե՛ լավատեսական և թե՛ անգամ հեգնական։

 Ինչքանո՞վ են իրատեսական վարչապետի նախանշած ծրագրի դրույթները՝ դա հարցի մի կողմն է, բայց արդյոք այդ ամենը հնարավոր կլինի՞ իրականություն դարձնել արտաքին քաղաքական այն օրակարգով, որն այսօր վարում է Հայաստանը՝ լինելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ պետք է հարցին նայել ժամանակի հետ հարաբերակցության մեջ: «Հասկանալի է, որ եթե խոսքը 2050 թվականի հորիզոնի մասին է, ապա պետք է մի բանում համաձայնենք՝ մինչ այդ էական փոփոխություններ են տեղի ունենալու միջազգային հարաբերություններում, այդ միջազգային հարաբերությունների սուբյեկտների հարաբերակցության մեջ։ Աշխարհը հարափոփոխ է, մանավանդ՝ հիմա։ Չեմ կարծում, որ դրա վրա արժեր կենտրոնանալ և ուղիղ տեքստով ասել, որ, այո՛, հիմա մենք պետք է փոխենք մեր արտաքին քաղաքականությունը, որպեսզի դրան հասնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը՝ Մեհրաբյանը նշեց. «Բայց մյուս կողմից ՝ արտաքին քաղաքականության որակական, էֆեկտիվության փոփոխությունների, Հայաստանի սուբյեկտայնության բարձրացման փոփոխությունների մասին, իհարկե, այդ ելույթում ասվեց։ Եվ ամենակարևորն այն է, որ որևէ արտաքին ուժ կամ արտաքին ուժ երկիր բերող որևէ ներքին ուժ չպետք է որևէ ձևով մասնակցություն ունենա Հայաստանի այս փոփոխությունների ընթացքին։ Հետևաբար ես չեմ կարծում, թե այս հարթության վրա քննարկելու խնդիր ունենք մենք. դա աքսեոմատիկ է, ինքնըստինքյան այդպես էլ ստացվելու է՝ ասենք դրա մասին, գիտակցնեք դա թե ոչ։ Ես կարծում եմ, որ այդ ամենը պարզապես հնարավոր չէ հաշվի չառնել»։ 

Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը միայն հետընթաց են ապահովում երկրին, քաղաքագետն արձագանքեց. «Իհարկե, բայց պատկերացրեք՝ մինչև 2050 թվականը այդ ԵԱՏՄ-ի կամ «էշն է սատկելու կամ էշատերը»։ Եկե՛ք չֆիքսվենք այդ ԵԱՏՄ-ի վրա և անենք քայլեր, որոնք բխում են մեր շահերից, և հակառակը՝ չանենք քայլեր, որոնք չեն բխում մեր շահերից և մանավանդ հակասում են մեր շահերին»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններին և քայլերին, Մեհրաբյանն ասաց. «Եթե դիտարկենք փիլիսոփայության հարթության վրա, ապա, այո, ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է, իսկ եթե նայենք հարցին այն տեսանկյունից, թե որքանով է դա պրակտիկ արդյունք տալիս, ըստ իս՝ դրա համար ժամանակ է պետք . նաև ահռելի ներքին, տնային աշխատանք։ Այնուամենայնիվ, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության ածանցյալն ու շարունակությունն է»։

1in.am