запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մենք պատերազմ չենք սկսի, դա ես խոստանում եմ, բայց...

 Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն ունեցող հարաբերություններն Էլ ավելի կվատանան, եթե Վրաստանն անդամակցի դրան: Պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցին հարցին՝ այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ: Բայց մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այն երկրների հետ, որոնք իրենց առաջին գերակայությունն են դարձնում դրան անդամակցելը, լրջորեն կվնասվեն»,- ասել Է նա: Նախարարի խոսքով՝ այդ հարաբերություններն, այնուամենայնիվ, Էլ ավելի վատթարանալու տեղ ունեն:

«ՆԱՏՕ-ում կան շատ երկրներ, որոնք այն ֆետիշ չեն դարձնում եւ նորմալ բարիդրացիական հարաբերություններ են զարգացնում Ռուսաստանի հետ: Բայց երբ ՆԱՏՕ-ն համակված Է անդադար ընդլայնվելու մոլուցքով, մենք դրանում բացառապես Ռուսաստանը թշնամական օղակով շրջապատելու, մենք դաշինքի ներսում թշնամի ենք հայտարարված, եւ մեր երկրի զարգացումը դժվարացնելու նկրտում ենք տեսնում»,- հավելել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանը որոշում էր նախապատրաստել մինչեւ 2019թ․Վրաստանի հետ վիզաները չեղարկելու մասին, սակայն ամիսներ առաջ Թբիլիսիում տեղի ունցած սադրանքներից հետո, ողջ գործընթացը հետ շպրտվեց:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին հանդես է գալիս Պրահայում Մոսկվայի հետ երկխոսությունը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի եւ իր կանոնավոր հանդիպումների ձեւաչափով շարունակելու օգտին:

«Մենք հանդես ենք գալիս երկխոսությունը շարունակելու օգտին: Այո, իհարկե, ես պաշտպանում եմ Պրահայի ձեւաչափը եւ հանդես եմ գալիս այն շարունակելու օգտին»,- ասել է Աբաշիձեն: