запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կարևոր նախադեպ Իրանի նախագահի այցի ֆոնին. նախկինի պերճանքն ու թշվառությունը

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Ծաղկաձորի անտառների հողատարածքի օտարման գործի վերաբերյալ: Մամուլում ամիսներ առաջ եղել էր հրապարակում, թե ինչպես են տարիներ առաջ օրենքի խախտումով օտարվել մի քանի տասնյակ հեկտար ծաղկաձորյան անտառներ՝ դառնալով մոտ մեկ տասնյակ մարդու սեփականություն:

 Իսկ խոսքը, բնականաբար, պատահական մարդկանց մասին չէ, այլ պետական պաշտոնյաների, բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, պատգամավորի, նրանց հարազատների:

Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանին ու նրա մերձավոր անձանց, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի եղբորը, Կոտայքի նախկին մարզպետին և այլն: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրգործը կարճվել է, վաղեմության ժամկետի, այսպես ասած, հիմքով, ինչպես խնդրել են դրանով անցնող պաշտոնյաները, որոնց որոշումներով օտարվել են հողերը և դարձել վերը թվարկված անձանց և այլ պաշտոնյաների ու հարազատների սեփականություն:

ՔԿ-ն նաև հայտարարում է, որ սկսվել է հողերի վերադարձի գործընթաց, և ապօրինի ճանապարհով սեփականաշնորհված տարածքները դրանց տերերը պետք է վերադարձնեն համայնքին և պետությանը: Մի կողմ դնենք այն, որ այս իրողությունը Հայաստանը գրեթե երեք տասնամյակ տարբեր դասավորություններով կառավարած համակարգի կամ, այսպես կոչված, «էլիտայի» հոգեբանության և աշխարհայացքի պերճանքն ու թշվառությունն է, թե ինչի են ձգտել, ինչի համար է պետք եղել իշխանությունը, ինչպես է գնահատվել պետությունը, հանրային ռեսուրսը և այլն: Թեև, ահա այս պերճանքի ու թշվառության պայմաններում պարզապես ցցուն է դառնում այդ «էլիտայի» ներկայիս դիրքավորումը, երբ տարբեր փաթեթավորումներով խոսվում է պետության կործանման, ինչ-որ ապոկալիպտիկ զարգացումների մասին: Այդ մասին խոսում են մարդիկ, կամ խոսում են մարդկանց պատվերով, որոնք պետությունը, բառի բուն իմաստով, դարձրել էին ընդամենը սեփական հողատարածք: Այստեղ գործընթացին իհարկե պետք է նայել ոչ միայն այդ արժեհամակարգային, քաղաքակրթական տեսանկյունից, այլ նաև իրավա-քաղաքական նախադեպերի ձևավորման:

Ի վերջո հատկանշական է, որ ՔԿ հաղորդագրությունը տարածվում է Հայաստան՝ Իրանի նախագահի այցի ֆոնին, որի ընթացքում խոսք էր գնում նաև Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ժամանակավոր՝ եռամյա համաձայնագրի շրջանակում հայ-իրանական տնտեսական կապն ավելի խորացնելու հնարավորության մասին: Եվ այդ առումով առանցքային նշանակություն է ստանում հայ-իրանական սահմանին՝ Մեղրու ազատ տնտեսական գոտին, որը Հայաստան-Իրան հարաբերությունն ընդլայնելու կարևոր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական մեխանիզմ է:

Մինչդեռ, հայտնի է, որ քրեական գործ է հարուցված նաև այդ ազատ տնտեսական գոտուն հարակից տարածքների սեփականշնորհման անօրինականության մասով, որը դարձյալ կապվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ տարածքները սեփականաշնորհված են շատ ցածր գներով, որպեսզի հետո բարձր գնով օտարվեն պետությանը՝ ազատ տնտեսական գոտու համար: Իսկ առանց դրա, միայն շենք գոտին, ըստ էության, ոչինչ է, և այդ մասով առոչինչ է հայ-իրանական տնտեսական հարաբերության խորացման հեռանկարը: Ահա այդ տեսանկյունից, շատ կարևոր է, որ Ծաղկաձորի օրինակը, որքան հնարավոր է արագ, հասնի Մեղրի և, իհարկե, Հայաստանի բոլոր այն կետերը, որտեղ հանրային ու պետական ունեցվածքը անօրինական ճանապարհով վերածվել է մասնավոր տարածքի:

1in.am