запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Ադեկվադը»՝ ՍԴ նախագահի հանդերձանքով

 

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադարձել է իր՝ որպես ՍԴ դատավորի, լիազորությունները դադարեցնելու գործընթացին ու հայտարարել, թե ՍԴ նախագահի պաշտոնում ինքն իրեն զգում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի վիճակում, իր համար այդ սահմանը Ղարաբաղը տալու կամ չտալու պես բան է, եւ այդտեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը կամ ճնշվելը հավասարազոր է դավաճանության:

 Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հասկանում եք, իր պաշտոնն ու քաղաքական թիմին չի պաշտպանում, Արցախն ու ՀՀ սահմաններն է պաշտպանում: Մի խոսքով՝ հերոս է:

Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը եւ անդրադառնանք պրն Թովմասյանի ասածի բուն իմաստին: Նախկին իշխանությունները լուրջ ռեսուրսներ են ծախսում՝ հանրային գիտակցության մեջ արմատավորելու այն «գաղափարը», թե իբր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բուն նպատակը ազգային-պետական ինստիտուտները ոչնչացնելն ու «Ղարաբաղը ծախելն» է, հետեւաբար՝ նախկինները պայքարում են ոչ թե ընդամենը իրենց թալանածը պահպանելու  եւ ազատության մեջ մնալու, այլ Արցախի ու Հայաստանի համար: Համաձայնվեք՝ շատ հարմար եւ ունիվերսալ դիրքորոշում է: Որեւէ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ են հարուցում, ասենք, բյուջեից մի քանի միլիոն դոլար գողանալու համար, իսկ նա իրեն քաղհալածյալ է հայտարարում կամ փախչում երկրից՝ հայտարարելով, որ չի ուզում «նստել», որովհետեւ իր ազատության մեջ մնալը համարում է «սահմանին կանգնած զինվորի իր պարտքը»: Մեկի համար «սահմանի իր հատվածն» անցնում էր Հյուսիսային պողոտայի կառուցապատումով, մյուսի համար՝ մարտի 1-ով կամ «Պապլավոկի» զուգարանով, երրորդի համար՝ սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնելով...  Հիմա Հրայր Թովմասյանը նույն բանն է ասում ու նույնպես ինքն իրեն համեմատում է սահմանին կանգնած հայ զինվորի հետ, ու ինչպես այդ զինվորն է հայրենիքը պաշտպանում ադրբեջանցիներից, այնպես էլ ինքն է ՍԴ նախագահի իր աթոռը պաշտպանում ՀՀ իշխանություններից: Ահա այդպես: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը (որի սանիկները, պարզվում է, լավ էլ շահավետ ձեւով են պաշտպանել «ՀՀ սահմանի իրենց վստահված հատվածը»), Հայաստանի բնակչության 80 տոկոսի վստահության քվեն ստացած վարչապետին ու 70 տոկոս ստացած խորհրդարանական մեծամասնությանն ուղղակիորեն համեմատում է ադրբեջանցիների հետ (որոնց նպատակը Հայաստանը ոչնչացնելն ու Արցախին տիրելն է):

Սա, նկատենք, բավականին կոշտ քաղաքական հայտարարություն է: Այնքան կոշտ, որ նման ձեւակերպումներով անգամ հանրապետականներն ու դաշնակցականները չեն համարձակվում հանդես գալ: Այս բառապաշարն ավելի բնորոշ է լավ վարձատրվող մի քանի ագրեսիվ մարգինալ խմբակների, ու Հրայր Թովմասյանը, նման հայտարարություն անելով, ինքն իրեն դասում է նրանց շարքին ու դառնում է, պայմանականորեն ասած, «ադեկվադ՝ դատավորի հանդերձանքով»:

Ի դեպ՝ եթե չեք մոռացել, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու կողմնակիցների հիմնական փաստարկը հենց այն է, որ Սահմանադրական դատարանը չպետք է քաղաքականացված լինի, իսկ դատարանի նախագահը չպետք է քաղաքական նախապատվություններ ունենա եւ քաղաքական հայտարարություններ անի: Այսինքն՝ իր հայտարարություններով պրն Թովմասյանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իր հետագա պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում իսկապես անընդունելի է: Ցանկացած քաղաքակիրթ երկրում հենց միայն սեփական երկրի լեգիտիմ իշխանություններին կոշտ քննադատության ենթարկելու փաստը բավական կլիներ ՍԴ նախագահի պաշտոնանկության համար (անկախ նրանից՝ տեղին են այդ քննադատությունները, թե ոչ, ուղղորդված են քաղաքական որեւէ ուժի կողմից, թե ոչ, եւ այլն):

Իսկ թե ինչպիսին կլինի իրավական ընթացքը՝ կերեւա առաջիկայում: Ամեն դեպքում՝ Հրայր Թովմասյանն իր պահվածքով ապացուցեց, որ առնվազն քաղաքական առումով նրա լիազորությունները դադարեցնելու պահանջն արդարացված է:

Armtimes.com