запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պետք է դիմել վիրահատական մեթոդի, ՍԴ-ում անցկացնել նոր ընտրություններ

Հետհեղափոխական Հայաստանում իրականացվող բարեփոխումները հանդիպում են հնի ագրեսիվ դիմադրությանը, կատաղի պայքարին։

Ավագ սերունդը հիշում է, որ 90-ականներին բարեփոխումներն այսպիսի դիմադրության չէին արժանանում, կոմունիստական ռևանշի վտանգն այդքան կախված չէր օդում, որքան այսօր, երբ նախկին ռեժիմը, կենտրոնացնելով իր ֆինանսական, մեդիա և այլ ռեսուրսները, վերադարձի ուղիներ է որոնում։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն իշխանություններին կանգնեցրել է բարդ իրավիճակի առջև։ Իրավաբանները, քաղաքագետները, ԱԺ պատգամավորներն այս ընթացքում տարբեր լուծումներ են առաջարկել, փնտրվում է ճգնաժամից դուրս գալու ելքը։

1990-95թթ․ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատում է, որ դատական համակարգի բարեփոխումների, այդ թվում՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու խնդիրը շատ ձգձգվեց։

«Այդ խնդիրը պետք է լուծվեր հեղափոխությունից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում։ Սակայն կարծում եմ, որ ուշացնելու դեպքում էլ այդ խնդիրը պետք է լուծվի վիրահատական եղանակով, այսինքն՝ ընկնել նախկին օրենսդրության տառի, բառի համապատասխանության հետևից՝ դա կոպիտ սխալ է, ինչը չի համապատասխանում ժողովրդի ցանկություններին և պահանջներին։

Պետք է դիմել վիրահատական մեթոդի, ՍԴ-ում անցկացնել նոր ընտրություններ։ Մեր ժողովուրդն անցյալ տարի դուրս եկավ ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլև ամբողջ համակարգի, որը պետք է շատ արագ փոփոխվեր։ Առայժմ դա, ցավոք սրտի, տեղի չի ունենում։ Ես կարծում եմ, որ վարչապետի հանձնարարականները մնում են օդում կախված, դրանք չեն կատարվում։ Թե ինչու չեն կատարվում՝ դրա վերաբերյալ ես ունեմ իմ տեսակետը․միջին օղակներում մնում են նախկին համակարգերը, վերին օղակներում նախարարներ և այլն, մի մասը վարչապետի հանձնարարականներին համահունչ քայլեր չի ձեռնարկում։ Դա վերաբերում է օրենսդրության փոփոխությանը, ծրագրեր ներկայացնելուն։ Սրանք հարցեր են, որոնք պահանջում են գիշեր-ցերեկ աշխատել։ 90-ականներին, երբ Հայաստանում հաղթեցին ժողովրդավարական ուժերը, մենք գիշեր-ցերեկ աշխատում էինք։ Ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում ծնվեց հանրահայտ «Անկախության մասին» հռչակագիրը, այնուհետև՝ մյուս օրենքները։ Իսկ ներկա պաշտոնյաները կարծես աշխատում են միայն պարգևատրում ստանալու համար։ Կարծես իրենց նպատակը միայն պարգևատրում ստանալն է։ Ես կարծում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում հեղափոխությունը կարող է ձախողվել, ինչն ամենևին էլ ցանկալի չէ մեր ժողովրդին»,- մեզ հետ զրույցում նշեց ԳԽ պատգամավորը։

Հետևելով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ Մեխակ Գաբրիելյանը նկատում է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է ներկայացնում ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելուն ուղղված սկզբունքային խնդիրներ։ Ինչ վերաբերում է ԱԺ-ի որոշմանը, ապա Մեխակ Գաբրիելյանն այն համարում է անհասկանալի։

«Այնտեղ շատ են երիտասարդները, նրանք պետք է ականջալուր լինեն, լսեն փորձառու մարդկանց խորհուրդները։ Իրենք չեն ցանկանում լսել փորձառուներին, համարում են, որ նրանք իրենց դարն ապրել են, սակայն իրականում սխալվում են։ Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք տարբեր բնագավառներին վերաբերող լուրջ առաջարկներ, օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացնում, սակայն դրանք անտեսվում են։ Իսկ դրանից կարող եմ եզրակացնել, որ ինչ-որ մարդիկ գործում են հեղափոխության դեմ։ Ոչ բոլորը, բայց պետական համակարգում մի զգալի մասը գործում է հեղափոխության դեմ»,- ասաց Մեխակ Գաբրիելյանը։

Մեր դիտարկմանը, թե հեղափոխության դեմ գործողները նախկին կոռումպացված ռեժիմի հետ սերտ կապեր ունեցողնե՞րն են, ԳԽ պատգամավորն արձագանքեց․«Փառք Աստծո, մեր մամուլն այսօր ամեն ինչ վեր է հանում։ Եթե միայն համապատասխան մարմիններն այդ թերությունների հետևից գնային, բավական էր, որ մեկ-երկու ամսում Ավգյան ախոռները մաքրվեին։ Բայց դա տեղի չի ունենում։ Եվ ցավում ես, թե ինչու դա տեղի չի ունենում, ինչն է պատճառը»։

Մեխակ Գաբրիելյանն անդրադարձավ նաև քաղավիացիայի ոլորտին՝ հիշեցնելով, որ մեկ տարուց ավելի է, ինչ մարդիկ խոսում են ազգային ավիաընկերություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կարող է դառնալ քարշակ։ Մինչդեռ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարել է, որ ազգային ավիաընկերություն ստեղծելը ռիսկային է, ինչն էլ հարուցել է Մեխակ Գաբրիելյանի տարակուսանքը։

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ոլորտի պատասխանատուն հայտարարում է՝ եթե պետությունը ստեղծի ազգային ավիաընկերություն և զբաղվի ուղևորափոխադրումներով, ապա դա ռիսկային է, դա ի՞նչ մտածելակերպ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեխակ Գաբրիելյանը հիշեցնում է նաև, որ վարչապետն ամիսներ առաջ հայտարարեց արդյունաբերական երկիր դարձնելու մասին, սակայն էկոնոմիկայի նախարարից որևէ հիմնադրույթ այդ մասին չի հնչել։

1in.am