запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԱՄՆ-ում քվեարկության կդնեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախատեսում է քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ: Ամերիկահայ շրջանակները մեկնաբանում են բանաձևի ընթացակարգի ու նշանակության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296 բանաձևի շուրջ, որով Ներկայացուցիչների պալատը առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միջոցներ ձեռնարկել դրա ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել ցեղասպանության վերաբերյալ տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:

Ամերիկահայ կառույցները ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից այս փաստաթղթի ընդգրկումը Կոնգրեասի օրևակարգում՝ կոչ անելով կողմ քվեարկել այս բանաձևին:

«Ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմամբ, որը աջակցում են երկու կուսակցությունները և որով հաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, վերջապես ճիշտ ուղու վրա է դրվում Ամերիկայի դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված այս կարևոր հարցում»,- նշում է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը:

Քվեարկության գործընթացը մեկնարկեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար, կոնգրեսական Սթենի Լոյերի հայտարարությամբ՝ բանաձևը Ներկայացուցիչների պալատի քվեարկությանն առաջադրելու մասին: Կանոնակարգային հանձնաժողովի կողմից բանաձևի քվեարկության ընթացակարգի մշակումից հետո այն կհայտնվի Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ քվերակության համար: Այս պահին եղած տեղեկությամբ՝ բանաձևի շուրջ քվեարկությունը նախատեսվում է երեքշաբթի երեկոյան:

Ըստ Արամ Համբարյանի՝ բանաձևի ընդունումը հնարավորություն կտա հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն այս հարցում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի անվտանգության ուժեղացմանն ու Թուրքիայի հետագա զարգացմանը: Համբարյանի կարծիքով՝ բանաձևի ընդունումը կարևոր է նաև Մերձավոր Արևելքում Թուրքիայի որդեգրած մտահոգիչ քաղաքականությունը հակազդելու տեսանկյունից:

«Այս բանաձևի ընդունումը ազդակ կհանդիսանա Էրդողանին, որ Ամերիկան այսուհետ չի պատրաստվում քողարկել և աչք փակել իր բռնի գործողությունների վրա»,- ասում է Համբարյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևի ընդունմանը աջակցում է նաև Ամերիկայի հայկական համագումարը: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին կարևորում է հանրային այն աջակցությունը, որ ստացել է բանաձևը ԱՄՆ-ի մի շարք կառույցների կողմից:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսի բոլոր անդամներին աջակցել այս մարդու իրավունքների խնդրին առնչվող կարևոր օրինագծին, որը լուրջ ազդանշան կհանդիսանա, որ Ցեղասպանության ժխտման օրերը հաշված են»,- ասում է Արդունին:

Ամերիկայի ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանն էլ իր հերթին կարևորում է կրթական տեսանկյունից բանաձևում տեղ գտած 1915-1930 թթ․ամերիկյան մարդասիրական օգնության մասին դրույթը:

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դեմ է բանաձևի ընդունմանը և ժխտում է ցեղասպանության փաստը: Ամերիկացի օրենսդիրների կարծիքն այս հարցի շուրջ կպարզի վաղվա քվեարկությունը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ:

1in.am