запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արդարամիտ քվեարկություն. Մարկ Ռուֆալոն` Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը միջազգային լրատվամիջոցների գլխագրերում է: BBC-ն գրում է, որ Ներկայացուցիչների պալատը Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունն անվանեց ցեղասպանություն:

«Տասնամյակների ընթացքում առաջին անգամ է, որ Ներկայացուցիչների պալատը նման միջոցներ է ձեռնարկում: Նախկինում նման փորձերը սահմանափակվում էին մտավախություններով, թե կարող է վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները»,- ասված է «BBC»-ի հրապարակման մեջ, որտեղ մեջբերվում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքը. «Մենք չենք լինելու կուսակցություն, որը ժխտում է ցեղասպանությունը, մենք չենք լռելու, մենք չենք մոռանալու»:

Ամերիկյան Washington Post-ի հոդվածագրի դիտարկմամբ՝ գրեթե 100 տարի պահանջվեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը ճանաչի և հաստատի, որ նման ոճրագործություն է տեղի ունեցել: Ինչպես ասվում է բանաձևում, ԱՄՆ կառավարությունն այլևս չպետք է ասոցացվի «Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ»: Թուրքիան կորցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը, և «պատնեշը ճեղքվել է Թուրքիայի դեմ առաջարկվող պատժամիջոցների ֆոնին, որոնք նույնպես երեքշաբթի հավանության են արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից»՝ նոր ազդակ հանդիսանալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

«Ռոյթերս»-ը խորհրդանշական ր միևնույն ժամանակ պատմական է անվանել քվեարկությունը: «Տասնամյակներ շարունակ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումները կանգ էին առել՝ պայմանավորված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտավախությամբ և Անկարայի կառավարության կողմից ինտենսիվ լոբբինգով»,-գրում է գործակալությունը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ սատարելով նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին» խորագրով հոդվածում «Euronews»-ը նշում է, որ խորհրդանշական, բայց պատմական քվեարկությունը, հավանաբար կհանգեցնի Թուրքիայի հետ լարվածության:

«Վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ նման քվեարկություն տեղի ունեցավ, ինչն ընդգծեց Կոնգրեսի հիասթափությունը Թուրքիայի կառավարության նկատմամբ, ընդ որում՝ և՛ Դեմոկրատների կողմից, և՛ Հանրապետականների»,-ասված է հրապարակման մեջ:

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցրել է 1981 թվականին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը պաշտոնապես կիրառել է այդ տերմինը, սակայն նրան հաջորդող նախագահները հրաժարվել են կիրառելուց: ԱՄՆ-ի 50 նահանգներից 49-ը տեղական մակարդակով պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային առումով ճանաչում դեռ տեղի չի ունեցել: Այդուհանդերձ, լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ը փաստացի ընդունել է հայերի ցեղասպանությունը 1951 թվականին, երբ Վաշինգտոնը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ՝ ի պաշտպանություն ցեղասպանության զոհերի (հայերի, քրիստոնյաների, հրեաների և լեհերի): «Թուրքիան ավանդաբար ժխտում է մեղադրանքները՝ կապված Հայոց ցեղասպանության հետ և ծայրահեղ ցավագին է արձագանքում այդ հարցին»,-ասված է ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Թուրքիայի ժխտողականությանն իր հրապարակման մեջ անդրադառնում է նաև «The Guardian»-ը: «Թուրքիայի կառավարությունը երկար ժամանակ հերքել է կոտորածը բնութագրող ցեղասպանություն եզրույթը, լոբբիստական արշավ է իրականացրել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում` խոչընդոտելով դրա կիրառմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին» վերտառությամբ հոդվածում:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել: