запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Անկարան մտմտում է ռուսական կործանիչների մատակարարման Մոսկվայի առաջարկը

Թուրքիայի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական կործանիչների մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը: Այդ մասին նոյեմբերի 4-ին հայտնել Է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

«Մենք ունենք ռուսական կողմի առաջարկությունը, եւ մենք այդ առաջարկությունը գնահատում ենք: Այն անհրաժեշտ Է գնահատել ֆինանսական, տեխնիկական եւ ռազմավարական տեսակետներից: Այժմ խոսքը չի վերաբերում առաջարկությանը պատասխան տալուն: Անհրաժեշտ Է կատարել ընդգրկուն վերլուծություն»,-ասել Է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում:

Նա նաեւ հավաստել Է, որ Թուրքիայում շարունակվում Է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ծավալման գործընթացը:

Հոկտեմբերի 25-ին Daily Sabah թուրքական թերթը հայտնել Է, որ Անկարան եւ Մոսկվան մոտ են 36 Սու-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, կողմերը նաեւ կարող են համաձայնության գալ այն բանի շուրջ, որ Թուրքիան ապագայում կսկսի որոշ բաղադրատարրեր արտադրել ռուսական ինքնաթիռների համար: Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը հայտարարել Է, որ Սու-35 եւ Սու-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցի շուրջ կոնսուլտացիաներ ընթանում են, բայց պարտավորագրերի կնքում առայժմ չի քննարկվում:

Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել Է այն հաղորդումները, թե Անկարան կգնի Սու-35 ռուսական կործանիչներ: Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: