запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսաստանի հետ պայմանագրերը պետք է վերանայվեն ու վերացվեն ճորտության հետքերը

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն. «Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես գործընկեր, և Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում կա դրական դինամիկա, և դա պայմանավորված է  թավշյա հեղափոխությունից հետո  եկած իշխանության դիրքորոշմամբ: «Մեծ հաշվով՝ Զատուլինը նորություն չի ասել, իսկապես ռազմաբազան գեղեցկության համար չի դրված, և լավ կլինի, որ այն ծառայի իր նպատակին։ Կարծում եմ՝ քննադատությունները ազդել են՝ հիմա փաստորեն ասում են, որ եթե ուզում եք ՀԱՊԿ-ը ավելի շատ օժանդակի, գողապետությունը պետք է ոչնչացնեք, որ մեզ հետ հաշվի նստեն. դա ուղիղ համեմատական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Առաջիկայում նոր իշխանության խնդիրը պետք է լինի վերանայել Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերը ու վերացնել ճորտության հետքերը։ Այդ պայմանագրերը պետք է դզվեն ու իրավահավասար հիմքերով դրվեն։ Եթե մենք դառնանք Գերմանիա, ռազմաբազայի կարիք չենք ունենա։ Բայց չզարմանաք՝ Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազա կա, որ ռուսական հրթիռներից պաշտպանվեն։ Ասում են՝ ռազմաբազան որ ուժեղանում է, հակառակորդը թիրախավորում է։ 1915 թվականին ռազմաբազա չկար, բայց եղավ այն, ինչ եղավ»։

Ըստ Շիրինյանի՝ հեղափոխության արդյունքում է, որ այսօր Զատուլինն արձանագրում է՝ դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի իր առջև ստանձնած պարտավորությունները։

1in.am