запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն ԱՄՆ Սենատում

ԱՄՆ սենատոր Լինսի Գրահամն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 150 բանաձևի քննարկումը Սենատում: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատորն այս քայլին դիմել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի խումբ սենատորների հանդիպմանը մասնակցելուց հետո:

 Գրահամը կարծում է, որ պետք է «զերծ մնալ պատմությունը վերաշարադրելուց»: Նա օգտվել է Սենատում ցանկացած նախագծի ընդունման նկատմամբ «վետոյի» իր իրավունքից: «Ես հանդիպեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Թրամփի հետ և խոսեցի այն խնդիրների մասին, որոնց մենք բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ռազմական ներխուժման պատճառով: Ես լիահույս եմ, որ Թուրքիան և Հայաստանը կարող են միասին լուծել այս խնդիրը»,- հայտարարել է Գրահամը Սենատի նիստի ընթացքում:

Մինչ այդ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) կոչ էր արել «ընդհանուր համաձայնությամբ» անհապաղ ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սենատորն այս կոչով հանդես էր եկել Էրդողանի և Թրամփի համատեղ ասուլիսից մեկ ժամ անց: Ասուլիսի ընթացքում Էրդողանը քննադատել էր Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ նշելով, թե այդ քվեարկությունը «ցավ է պատճառել Թուրքիայի ժողովրդին»: