запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թբիլիսիում ցուցարարներն արգելափակել են խորհրդարանը

Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցող մարդաշատ բողոքի ակցիային մասնակցելու մասին: Ցույցերի պատճառն է ընտրական բարեփոխումների տապալումը, որը իշխող կուսակցությունը և անձամբ նրա առաջնորդ Իվանիշվիլին խոստացել էր 2019 թ. ամռանը՝ բողոքի ցույցերի ժամանակ:

Նրանց կարգախոսն է. «Բոլորը մինուս մեկ՝ Բիձինան պետք է հեռանա»:

Խոսքը օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մասին է, որը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է, և որին անվանում են Վրաստանի ստվերային կառավարիչ, հայտնում է JAMnews-ը։

Համախմբված քաղաքական ուժերն առաջ են քաշել միասնական պահանջների ցանկ, որոնցից ամենագլխավորն է՝ ընդունել ընտրությունների համամասնական (կուսակցական) համակարգ և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Բացի այդ, 2019 թ. հունիսին ցույցերը դադարեցրին մեծ հաշվով հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջեց ցուցարարների պահանջներին և անձամբ խոստացավ հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և ընդունել համամասնական (կուսակցական) ընտրակարգ՝ զրոյական ընտրական շեմով:

Հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են 2020 թ.:

Ընտրական բարեփոխումների նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից զերծ մնացին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, վրանային ճամբար խփեցին Ռութավելի պողոտայում և հրաժարվեցին հեռանալ, մինչև իրենց պահանջները չբավարարեն:

Նոյեմբերի 17-ին միավորված ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության նոր ակցիա և կոչ արեց շրջափակել խորհրդարանը:

«Այս շենքը մեռած է»,- ասել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան՝ դիմելով Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներին: 

«Մենք չենք հեռանա և կշարունակենք խորհրդարանի շրջափակումը, քանի որ այս մարմինը սպառել է իր գործառույթը: Այս գիշերը ցույց կտա՝ ինչի ենք մենք ընդունակ»,- ցույցի ժամանակ հայտարարել է նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, որը 2018 թ. աշնանը տեղի ունեցած ընտրություններում Վրաստանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր:

Նա կոչ է արել ակցիայի մասնակիցներին օգտագործել «սահմանադրությամբ և օրենսդրությամբ չարգելված ծայրահեղական ամբողջ գործիքակազմը՝ Վրաստանը քաղաքացիներին վերադարձնելու համար»:

«Չփորձեք ամեն ինչում մեղադրել միայն իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին. դուք բոլորդ՝ պատգամավորները և կառավարությունը, իշխող կուսակցության անդամները, պատասխանատվություն եք կրում կատարվածի համար, առնվազն բարոյական պատասխանատվություն»,- հայտարարել է Վաշաձեն:

Ցույցի ժամանակ հանդես եկող ընդդիմության առաջնորդներն ընդգծում են, որ սա խաղաղ ակցիա է և կոչ են անում ոստիկանությանը թույլ չտալ 2019 թ. ամռան իրադարձությունների կրկնությունը:

Հիշեցնենք՝ հունիսին խորհրդարանի դիմաց ընթանում էին բազմահազարանոց ցույցեր, որոնք ցրելու համար օգտագործվեց գազ և ռետինե փամփուշտներ, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մի քանիսը զրկվեցին աչքից: