запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Այդ տառապանքների միջով պետք է անցնենք, սա մեր ներպետական Գողգոթան է․ Փաշինյանը՝ ՀՔԾ-ում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ  Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր: Վարչապետի խոսքով՝  սա այն սկզբունքային ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը  պետք է անեն առաջիկայում: ՀՀ վարչապետն այդ մասին ասաց Հատուկ քննչական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում:

«Ամենևին մտադիր չեմ արձանագրել, թե այս խնդրի լուծումը միայն պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այս առումով շատ կարևոր են այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք և որոնք հետևողական անելու ենք. կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության, հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս և դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները, մեր ժողովուրդը, միջազգային հանրությունը տեսնեն, որ այդ հայտարարություններին հետևում են կոնկրետ գործողություններ, ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումների, այնպես էլ չարաշահումների մասին հայտարարությունների պատշաճ քննության առումով»,- ասաց Փաշինյանը:

Հիմնավորվել է նախկին վարչապետի մտերիմների կողմից ապօրինի հողամասեր իրացնելու դեպքեր․ՀՔԾ պետ

Տեսանյութը՝azatutyun.am-ի