запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

՛՛Փչացածները՛՛. չկարդաք… եթե նեղված եք

 Ռուսաստանի իշխանությունը հայկական ազգուններով անձանց մինչև վերջին խազը փչացնելու հարուստ փորձ ունի. նրանց օգտագործում է հայերի ու աշխարհի դեմ պայքարելիս: Այս պահին ՛՛առանցքային փչացողների՛՛դերն ի պաշտոնե վերապահված է Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին և Տիգրան Սարգսյանին:

Սահմանադրական կեղծված հանրաքվեով Սերժ Սարգսյանը ճանապարհ կբացի Հայաստանում մարդու իրավունքներն և ազատությունները շատ ավելի կոպտորեն ու արդեն ՛՛օրենքի շրջանակում՛՛ ոտնահարելու, իրավապաշտպանների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծացնելու համար: Իրավապաշտպանների բարձրաձայնած այս մտահոգությունները, երբ կյանքդ կամ  ունեցվածքդ կարող են խլել՝ ՛՛հանրային գերակա կամ պետական շահ՛՛ կոչվածի տակ՝ ինչպես օրինակ 1937-ին կամ հոկտեմբերի 27-ին ու մարտի 1-ին, միանգամայն տեղին են: Եվ հանրաքվեն անվավեր ճանաչելու համար պետք է պայքարեն հատկապես հայրենի դատարաններում իրենց իրավունքների և ազատությունների համար տարիներով կռիվ տված, պարտված և Եվրադատարանի հետ հույսեր կապող քաղաքացիները… Պուտինը շուտով ՄԻԵԴ-ի դռներն էլ փակել կտա Հայաստանի համար, որի մեկնարկը սկսել է իր երկրում՝ դրան օրենսդրական հիմք տալով. ՄԻԵԴ-ի վճիռները չեն կատարվի, եթե հակասեն ՌԴ Սահմանադրությանը:

Եվ Հայաստանն ու հայերն իրենց առաջնորդի հետ կհայտնվեն ծուղակում. Ռուսաստանն ինչ-որ պահի Սերժին կարող է իշխանազրկել՝ իր նախընտրած տարբերակով /լիկվիդացմամբ կամ մեկուսացմամբ, կարևոր չէ/, իսկ նոր Սահմանադրությունը՝ օգտագործել ընդվզող հայերին ամենախիստ ձևով պատժելու համար՝ իր նոր դրածոյի միջոցով:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին էլ Պուտինը փչացնում է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի դեմ հոխորտալու գործը նրան հանձնելով՝ որպես ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ղեկավարի և Հայաստանի ներկայացուցչի, որը նա ստանձնել է այս տարվա սեպտեմբերից: Նկատենք, որ Խաչատուրովը մեծագույն հաճույքով է դա անում՝ միաժամանակ հայոց բանակում ամրապնդելով ՌԴ-ում առկա բանակային կեղտոտ բարքերը, որոնք զորքը բարոյապես, նյութապես, ֆիզիկապես թուլացնելու աններելի դրսևորումներ են:   

Ի տարբերություն Խաչատուրովի, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր ցանկանա փչանալ ռուսների կողմից, այն էլ՝ կրկնակի: Բայց նա ստիպված ՛՛փչացավ՛՛.  ՛՛դեմ ըլլալով՛՛ նախապատրաստեց Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու տնտեսական փաթեթը՝ դրանք ստորագրելու համար վազելով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից՝ նույնիսկ ՛՛զուգարան՛՛ գնալու ճանապարհին: Երբ այդ ամենը պատրաստ էր, նրան միանգամից պաշտոնանկ արեցին ու առաջին անգամ լրջորեն փչացրին: Հիմա կրկնափչացման փուլն է: Հովանավոր Սերժ Սարգսյանն իր ՛՛դաբրոն՛՛ արդեն տվել է. շուտով Տիգրան Սարգսյանը կզբաղեցնի ԵԱՏՄ ղեկավարի բարձր և ժամանակավոր պաշտոնը, իսկ եթե ինչ-որ բան չկարողանան կիսել ԵԱՏՄ անդամ խոշոր խաղացողները՝ Ադրբեջանի բարեկամներ ՌԴ-ը, Բելառուսը, Ղազախստանը, ապա մեղադրանքներն ուղղվելու են Հայաստանին ու նրա ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին՝ դրանից բխող բացասական բոլոր հետևանքներով…

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը, փչացնելով նրանց, փորձում է ՛՛փչացնել՛՛ Հայաստանն ու հայերին: Եվ այս պարագայում կարևոր չէ՝ օգտագործվողներն իրենց ստանձնած ֆունկցիաներն իրականացնում են պարտադրված, թե հաճույքով:  Կարևորը՝ նրանցից  շատ արագ ազատվելն է, քանի որ փչացել է նաև նրանց՝ ՛՛ինքնաոչնչացման վթարային կոճակը՛՛…

                                                                     Էլմիրա Մարտիրոսյան