запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատաիրավական համակարգում կան նվիրյալներ և դավաճաններ

Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018-ի մայիսից ի վեր հաստատված է ժողովրդավարական կայունություն. ՀՀ Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից այդմասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, եւ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողել անկայունության տպավորություն, սակայն, Հայաստանի Հանրապետության ժողովրդական կայունությանը ոչինչ չի սպառնում:

«Ի՞նչ խնդիրներ մենք չենք կարողացել լուծել 2019 թվականին»,- հարց հնչեցրեց վարչապետը եւ պատասխանեց. «Մենք չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը: Ես ուզում եմ ասել, թե ինչու չենք կարողացել լուծել այդ հարցը: Դրա համար կա մեկ պատճառ, որովհետեւ մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, վստահելի դատական համակարգ… եթե մենք ուզենայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք: Դրա համար մեկ-երկու զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ»:

Իսկ ո՞րն է եղել 2019 թվականի ամենամեծ ձախողումը: «Մեր ամենամեծ ձախողումը ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել: Ես պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ ունենք անհաջողություն: Էդ անհաջողությունը ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Չնայած զուտ վիճակագրորեն՝ ես ասել եմ, որ ՀՔԾ-ն 2019-ին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում, ե՛ւ ԱԱԾ-ն, ե՛ւ Քննչական կոմիտեն, ե՛ւ Ոստիկանությունը նախկինի համեմատ պետբյուջե վերադարձրած թվերը տասնապատկել են, բայց, միեւնույն է, ես համարում եմ, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»,- հայտարարեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ դատաիրավական համակարգում կան մի քանի շերտեր: Շերտերից առաջինը, ըստ նրա, դատաիրավական համակարգում նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալների գոյությունն է, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որեւէ կառավարության նկատմամբ, այլ նվիրված են իրենց աշխատանքին:

«Բայց մեր դատաիրավական համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ եւ կան դավաճաններ, եւ դա մեզ համար լրջագույն խնդիր է: Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են, մտքով …»,- արձանագրեց կառավարության ղեկավարը եւ նկատեց.

«Շատ լեգիտիմ հարց կլինի. բա էս երկու տարի է ինչո՞վ էիք զբաղված: Զբաղված էինք հետեւյալով. երբեք չենք ուզել եւ հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել, բայց էլի ուզում եմ հիշել աստվածաշնչյան հայտնի պատմությունը, որը վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ վկայակոչել եմ՝ Սոդոմի եւ Գոմորի կործանման պատմությունը, եւ այս համատեքստում՝ Աբրահամի եւ Աստծո երկխոսությունը: Երբ որ իմանում է (Աբրահամը) Սոդոմի եւ Գոմորի կործանման մասին (կամ գուցե քաղաքը խառնում եմ), hարց է տալիս. եթե այդ քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս էդ քաղաքը, էդ քաղաքի հետ՝ նաեւ 50 արդարներին: Պատասխանը լինում է հետեւյալը, որ՝ ո՛չ, չեմ կործանի: Ասում է՝ լավ, եթե 10 արդար լինի, կկործանե՞ս, ասում է՝ ո՛չ, եթե 10 արդար լինի, էդ 10 արդարի համար չեմ կործանի էդ քաղաքը: Բանը հասնում է նրան՝ ասում է՝ եթե մեկ արդար լինի: Ասում է՝ այդ մի արդարին կհանեմ քաղաքից, մնացածի հարցը կլուծեմ: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, եւ ՀՀ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքար չի արել միայն այդ 10 պայմանական կամ 50 արդարների շնորհիվ: Ես ուզում եմ այդ 50 արդարներին շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարության եւ ժողովրդի անունից»:

Իր խոսքի ավարտին ՀՀ վարչապետը 100 տոկոսով համոզվածություն հայտնեց, որ ընթացող քննությունների արդյունքներով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած ամբողջ կոռուպցիոն համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, բոլոր գործող անձանց, բոլոր մեխանիզմներով եւ դրամաշրջանառությամբ:

«Համոզված եղեք, որ բոլոր կոռուպցիոներները կկանգնեն արդարադատության առաջ, եւ ժողովրդից գողացվածը կվերադարձվի»,- եզրափակեց Փաշինյանը: