запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Թնդանոթով կրակում են ճնճղուկի վրա. Է. Մարուքյանը Թովմասյանին պաշտոնազրկելու մասին

Թնդանոթով կրակում են ճնճղուկի վրա. Այս մտքի հեղինակը Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Ճնճղուկն, այս դեպքում թերեւս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն է, իսկ կրակողները՝ իշխանությունները:

Մարուքյանն այս միտքը արտահայտեց այսօր ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ: Նկատեց, որ իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները թնդանոթներ են, տանկեր: Իսկ Սահմանադրության փոփոխությունները, ըստ նրա,  չեն իրականացնում այն նպատակը, որ իշխանությունների կողմից պրոպագանդվել է: Մարուքյանը նկատի ունի, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահից դառնալու է ՍԴ անդամ: Այստեղ Մարուքյանը մեծ փոփոխություն չի տեսնում, քանի որ Հրայր Թովմասյանն, ըստ նրա, ինչպես ունեցել է մեկ ձայնի իրավունք, այնպես էլ շարունակելու է ունենալ:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների արդյունքում թոշակի անցնող մյուս ՍԴ անդամներին, Մարուքյանը համոզված է, որ այդ փոփոխությունները լավագույն դեպքում ազդում են 2 դատավորի վրա. Ալվինա Գյուլումյանին, ըստ նրա, սրանք չեն վերաբերում:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխություններում ասվում է՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցվում է:

Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պաշտոնավարել են 12 տարուց ավելի, իսկ Ալվինա Գյուլումյանը երկու անգամ է նշանակվել այդ պաշտոնին, որոնցից վերջինի 12 տարին դեռ չի լրացել: Նախագծի հեղինակները, սակայն պնդում են, որ Գյուլումյանին եւս վերաբերում է թոշակի անցնելու դրույթը, քանի որ հաշվվում է երկու ժամկետը:

ՀԺ