запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հրահանգ՝ միջազգային կառույցներին. չբանակցել մինչև հանրաքվեն անվավեր չճանաչվի

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի  հայտարարությունը՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում  տեղի ունեցած  սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ

21 դեկտեմբերի,

                      2015 Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

                                              Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին

                             Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ  Ֆեդերիկա Մոգերինիին

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին

                                  Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

ԵՄ անդամ երկրների նախագահներին և կառավարությունների ղեկավարներին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոյին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

                   ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքին  

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն լիովին  պաշտպանում է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ 2015թ. դեկտեմբերի 9-ի հայտարարությունը 2015թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի  վերաբերյալ:

Հայտարարությունում նկարագրված խախտումների ցանկը՝ հավաստված քվեարկությանը հետևած անկախ դիտորդների զեկույցներով, պատկերում է մի ճնշող իրավիճակ. իշխանությունը որոշել էր ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները՝ անկախ հայ ընտրողների կարծիքից:

Հանրաքվեի անցկացումը և կառավարության կողմից հրապարակված արդյունքները հուշում են, որ ողջ գործընթացում չի ապահովվել առաջարկված փոփոխությունների լեգիտիմությունը՝ դրանով իսկ ստվերելով իշխանությունների՝ նոր սահմանադրության հիման վրա օրենքներ ընդունելու, կառավարելու և միջազգային համաձայնագրեր կնքելու իրավունքը:

Այս իրավիճակը կարող է շտկվել միայն, եթե Կենտրոնական  ընտրական  հանձնաժողովը  անվավեր ճանաչի  հանրաքվեի  արդյունքները, և 2015 թ. դեկտեմբերի 6-ին  ընտրակեղծիքներ  իրականացնողները  բացահայտվեն և պատժվեն: Միայն նոր, ազատ և արդար հանրաքվեն կարող է արտացոլել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընտրողների իրական կարծիքը:

Լիովին տրամաբանական է նաև, որ 2015թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկ տված Եվրոպական միության կառույցները այս պահանջներն ընդգրկեն որպես բանակցությունները շարունակելու պայման:

Ակնհայտ է, որ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին երկրի Մայր օրենքն է, իր քաղաքացիներին խաբելու պատրաստ կառավարությունը չի կարող համարվել արժանահավատ գործընկեր այնպիսի բանակցություններում, որոնք հանգեցնելու են պարտադիր տնտեսական և իրավական որոշումների:

Աղբյուր՝  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ