запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հոգևոր սխոդկա. Քրիստոսին էինք սպասում, Շակրոն հայտնվեց

 Ռուսական մաֆիայի կնքահայր Յապոնչիկ մականվամբ Վյաչեսլավ Իվանկովի  նմանությամբ ՌԴ հոգևոր առաջնորդ՝ Ամենայն ռուսաց պատրիարք Կիրիլլի գահակալումից հետո Հայաստանում քրեական աշխարհի սխոդկաները հոգևոր երանգներ են ստացել /ՌԴ-ում տարածված կարծիք կա, որ հայր Կիրիլլը հենց Յապոնչիկն է, ով իրականում չի սպանվել, այլ քողարկվել է վեղարի տակ և այդկերպ է ղեկավարում քրեական աշխարհը/: Արդեն երկրորդ տարին է, որ հայկական տոմարով Սուրբ Ծննդյան հունվարի 6-ը ռուսական նշանակության օրենքով գողերի համար դարձել է Հայաստանում հավաք անցկացնելու կամ սխոդկայի օր:

  Օրենքով գող Շակրո Մոլոդոյն էլ կարծես դարձել է ռուսական կրիմինալ աշխարհի և Պուտինի քրեական ու քաղաքական հրահանգիչը Հայաստանում: Հունվարի 5-ին Շակրո Մոլոդոյը մի քանի օրենքով գողերի հետ կրկին ժամանել է Հայաստան և  հանդիպել տեղի քրեաքաղաքական  էլիտայի որոշ ներկայացուցիչների: Սա ահազանգ է, որ սխոդկայի թեմաների նոր օրակարգ է ձևավորվել՝ հին հարցերի շուրջ, և հայ հանրությունը, քրեաքաղաքական շրջանակները պետք է պատրաստ լինեն հնարավոր նոր դիմակայության:

Ամենայն հավանականությամբ, Շակրոն Հայաստան է եկել Պուտինի և նրան սատարող քրեական շրջանակներին ձեռնտու քաղաքական հրահանգների հին փաթեթով, բայց նոր խաղաքարտերով: Պատճառը Թուրքիայի կողմից ռուսական օդանավի կործանումից հետո առաջացած իրավիճակն է, ինչը ենթադրում է տարածաշրջանում ՌԴ դերակատարության ամրապնդում և մարտավարության որոշակի փոփոխություններ՝ մեծ հաշվով: Իսկ փոքր հաշվով՝ օրենքով գողերի օրակարգում Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խաղացողների տակ գտնվող քրեական կլանների ինվենտարիզացիան է ու հնարավորությունների շոշափումը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կապիտուլյացիայից հետո, որի վրա հույս էր դրել Պուտինը՝ Քոչարյանին իշխանության բերելու նկատառումով, ինչպես նաև նախագահ դառնալու հավակնություններ ունեցող խնամի Հովիկ Աբրահամյանը, ով իր առանձին խաղն է տանում գործնագործի ՛՛Պետուշի՛՛ կարգավիճակով: Եվ Սերժ Սարգսյանի խնդիրը նրանց բոլորին դիմակայելն էր և է՝ որոշ հարցերում Պուտինի սրտով գնալու և իր իշխանությունը պահելու նպատակով:

Մեկնարկը 2015-ի հունվարի 6-ին էր. քրեական կլանները սխոդկայի ժամանակ լեզու չգտան՝ քրեաքաղաքական որոշ հարցերի շուրջ: Եվ հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանդը ռուս զինծառայողի ներգրավմամբ երկրում քաոս առաջացնելու առաջին զգուշացումն էր Սերժ Սարգսյանին, ուստի  Պերմյակովի դատավարությունը դեռ կմնա որպես սխոդկայի օրակարգային կարևոր հարց:

Հունվարի վերջին Ս. Սարգսյանը ԼՂՀ իշխանությունների հետ միասին, այնտեղ ռուսական զորքեր տեղակայելու մոլուցքով տարված Պուտինին հաճոյանալու համար Բերձորում ազատամարտիկների, լրագրողների ջարդ կազմակերպեց:

Իսկ փետրվարին, մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՛՛բռթելով՛՛ իշխանափոխություն կանեին, Ս. Սարգսյանը նրան գցեց քաղաքական թամբից: ԲՀԿ-ը  արագ սկսեց կազմաքանդվել, իսկ Ծառուկյանի թիկունքից Ժիրինովսկու նման իշխանափոխության կատաղած կոչեր հնչեցնող Նաիրա Զոհրաբյանը նստեց նրա տեղը՝ բայց արդեն Ս. Սարգսյանին և Պուտինին ՛՛՛պրիզնատ՛՛ եկողի կարգավիճակում:

Մարտի 4-ից սկսեցին կրիմինալ ռազբորկաները. ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ի մոտ սպանվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի կլանի քրեական հեղինակություն, օրենքով գող Օշականցի Գևորիկին ծեծած Երրոդմասցի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը և նրան ուղեկցած Դրաստամատ Թադևոսյանն /Դրո/ ու Մեսրոպ Նազարյանցը: Վարչապետի կլանը թուլացավ, բայց այստեղ դեռ հարցեր կան և սա էլ կլինի սխոդկայի օրակարգում:

Այնուհետև քրեական աշխարհի ներկայացուցիչների սպանդ սկսվեց Շիրակի մարզում, որը Ս. Սարգսյանի քրեական դիրքերը պաշտպանող կլանի վառ ներկայացուցիչներից օրենքով գող Զապ-ի՝ Անդրանիկ Սողոյանի հայրենիքն է:

2015 թ. մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվեց նախկինում երկու անգամ դատապարտված, 1984 թ. ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ՛՛Նիսան-Տիանա՛՛ մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին։ Գյումրիի Արցախ թաղամասում հնչած կրակոցների հետևանքով ծանր վնասվածքներ  ստացան 6 մարդ:

Գյումրու ՛՛Պեգաս՛՛ խանութի մոտ տեղի ունեցած ռազբորկայի հետևանքով հիվանդանոց  տեղափոխվեցին Սմբատ, Գագիկ, Կնյազ Ղազարյանները, Վլադիմիր Հակոբյանը, Համլետ Գևորգյանը, Գագիկ Ղուկասյանը:

Մարտի 8-ին էլ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերվեց Քրիստ Վարդանյանի ընկերոջ՝ նախկինում դատապարտված, 34-ամյա Սամվել Հակոբյանի դին, ով Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի էր ՛՛Մոստիկ՛՛ մականվամբ:

Այդ ռազբորկաներից ում դիրքերը թուլացան, հայտնի չէ, բայց մարտի 9-ին Զապի կլանն իրեն զգաց որպես Գյումրիի տեր, որն ստանձնեց Հիմնադիր Խորհրդարանի անդամների ավտոերթի խոչընդոտումը՝  դեպի Գյումրի: Չի բացառվում, որ դա Զապի ժեստն էր պուտինյան կլանին և Ս. Սարգսյանին՝ որոշակի ՛՛թույլտվությունների՛՛ դիմաց:

Դրան հետևեցին էլեկտրիկ-Երևանը, ակտիվացան քաղաքացիական շարժումները, որոնք ոստիկանները բիրտ ուժով ճնշեցին՝ կոպտորեն խախտելով մարդու իրավունքները, խոչընդոտելով լրագրողների գործունեությունը: Սահմանադրական հանրաքվեի կեղծման մասսայական դեպքերն էլ ընդգծեցին Հայաստանի իշխանությունների կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը: Միջազգային կառույցները հասկացան, որ արագ կկորցնեն Հայաստանը, եթե չբարձրաձայնեն հանրաքվեի արդյունքների կեղծման, դրանք անվավեր ճանաչելու, մեղավորներին պատժելու, իսկ չկատարելու դեպքում՝ հնարավոր պատժամիջոցների  մասին:

Եվ մինչ հանրությունն Աստվածահայտնության էր սպասում և աղոթում, որ Հայաստանը չար ուժերից պաշտպանի, Սուրբ Ծննդյան օրով Հայաստանում հայտնվեց օրենքով գող Շակրոն...

Սերժը հայտնվեց պուտինյան Շակրոյի հրահանգների կատարման և արևմտյան կառույցների հնարավոր սանկցիաների  ճնշման տակ: Նրանցից առաջինը կողմ է քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, լրագրողների, ազատամարտիկների /ովքեր պատրաստ են պայքարել Հայաստանի անկախության համար կամ ՌԴ կամայականությունների դեմ, որի անհրաժեշտությունը կզգացվի Պերմյակովի դատավարության, ԼՂՀ-ում ռուսական զորքերի տեղակայման և ռուսահաճո ծրագրերն ու գործընթացները իրականացնելիս/ ճնշմանը, իսկ երկրորդ խումբը՝ դեմ: Չնայած ճնշման տարբերակն առաջին հայացքից համընկնում է Պուտինի և Ս. Սարգսյանի շահերին ու ակնհայտորեն արհամարհում արևմտյան շահերը, բայց այն կարող է լինել Շակրոյի սխոդկայի օրակարգում և դառնալ Սերժի իշխանության վերջը: Հայաստանը մեկուսացնելու դեպքում Ռուսաստանը կհոշոտի ոչ միայն ժողովրդին, այլ նաև Հայաստանի ողջ քաղաքական էլիտային՝ իր ողջ ունեցվածքով...եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն:      

Այնպես որ գոտեպնդվենք, հոգեպնդվենք և Շակրոյի սխոդկայից սպասենք նոր անակնկալներ...մանավանդ որ հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեկ տարին է, իսկ 18-ին՝ ռուս-թուրքական գործարքով շղարշված  դատավարությունը:  

Հ.Գ. Երևում է՝ քրեական աշխարհը որոշել է իշխափոխություն անել ոչ միայն քաղաքականության մեջ , այլ նաև հոգևոր աշխարհում… Քրիստոս ջան, մի բան արա, մենք էլ պրծնենք, դու էլ…