запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանը կմնա առանց ճանապարհների

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հունիսի 23-24-ը աշխատանքային այցով կմեկնի Բաքու, ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է քննարկել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներ, հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը», ասել է նա։

Լավրովը հունիսի 10-11-ը մասնակցել է Երևանում կայացած ՀԱՊԿ նախարարական նիստին և հայտարարել ՀՀ ճանապարհներին «պարզեցված ռեժիմի» ներդրման մասին։ Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր հավատարմությունը եռակողմ հայտարարություններին և ռուսական ռեժիմով ճանապարհների բացմանը։

«Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ Հայաստանի տարածք մուտք գործող ադրբեջանական բեռներն ու ուղեւորները նախ կստուգվեն ՌԴ սահմանապահ ծառայության, ապա՝ Հայաստանի մաքսային ծառայության կողմից։ Այնուհետ անցումը կիրականացվի հայկական պահախմբի ուղեկցությամբ, որի կազմում կլինի առնվազն մեկ ռուս սպա։ Արդյոք նույն պայմանները կգործեն հայկական բեռների և ուղևորների Ադրբեջանի տարածք մուտք գործելու դեպքում, հայտնի չէ, գրել է Ազատությունը։

Եթե ճանապարհները գործարկվում են այդ պայմաններով, դա արդեն իսկ միջանցք է, անկախ նրանից թե ինչ ձեւակերպումներ են տրվում, այդ թվում՝ «ճանապարհը լինելու է ՀՀ ինքնիշխանության ներքո»

Այն, որ Լավրովն անձամբ է զբաղվում միջանցքի բացմամբ, վկայում է, որ Մոսկվան արագացնում է գործընթացները Կովկասում, իսկ ճանապարհն ընդամենը խնդիրներից մեկն է։ Ընդ որում, զուգահեռաբար փակվում են նախկինում գործող հաղորդակցությունները։

Մոսկվայի ջանքերով սեւծովյան երթուղին արդեն փակվել է՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ափը «հուսալիորեն» ականապատված է։ Թուրքիայից և Հայաստանից Ռուսաստան հիմնական բեռնահոսքերն ուղղվել են դեպի Վրաստան՝ Վերին Լարս, որտեղ խոշոր հերթեր են գոյացել։

Lragir.am