запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսաստանը բախվում է օկուպացված տարածքների բնակիչների դիմադրությանը. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հրապարակել է հունիսի 15-ի ամփոփագիրը, որտեղ նշվում է, որ վերջին օրերին ռուսական զորքերը շարունակել են կենտրոնանալ պաշտպանական գործողությունների վրա՝ Ուկրաինայի հարավում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հնարավոր հակահարվածներին նախապատրաստվելու համար, հայտնում է BBC-ն:

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են դժվարություններ ունենալ օկուպացված տարածքներում իրենց ծրագրերն իրականացնելու հարցում։ Այսպես, հունիսի 9-ին և 11-ին Մարիուպոլում ուկրաինացի պարտիզանները հետապնդել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին։

Օկուպացված Բերդյանսկում դպրոցների վերաբացումը դժվարացնում է ուկրաինացի ուսուցիչների դիմադրությունը, ովքեր հրաժարվում են դասավանդել ռուսերեն ծրագրերով։

Նմանատիպ ուկրաինամետ գործողությունները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն խաթարել օկուպացված տարածքների նկատմամբ լայնածավալ վարչական վերահսկողություն հաստատելու և Ռուսաստանին բռնակցելու ծրագրերը: