https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են զեկույց պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ

ԱՄՆ կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանը ներկայացրել են լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ են անում պաշտպանության պետքարտուղարությանը պետդեպի հետ խորհրդատվությամբ Կոնգրես ներկայացնել զեկույց 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Մասնավորապես, կոնգրեսականները պահանջել են, որ զեկույցը ներառի, թե Հայաստանի և թե Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում արդյոք օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ:

Վերոնշյալ 837-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ: