https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը

Սույն թվականի հուլիսի 12֊ին կայացավ Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Քննարկվել է Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու հարցը և դրանից բխող վտանգները։

Մասնակիցները քննարկման ընթացքում մտահոգություններ են հայտնել ստեղծված իրավիճակի և դրանից բխող սպառնալիքների  վերաբերյալ։

Փաստվեց, որ ամեն ինչ պետք է արվի Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու համար։

Ընդգծվեց, որ վերոնշված հարցը և մարտահրավերները վերաբերվում են ոչ միայն Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին, այլև՝ լրջագույն սպառնալիքներ են պարունակում Արցախի Հանրապետության գոյության և Արցախի ժողովրդի անվտանգության համար։

Քննարկված հարցերի շուրջ քաղաքական խորհուրդը ընդունեց որոշում։