Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կեսգիշերին հայտարարեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրել:
Ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում, որ ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:
Մի քանի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, հայկական զինուժը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերը հետ է վերադարձրել: