запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանում սպանված Կարենի մարմինը հանձնվել է Հայաստանին

 

   Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել Ադրբեջանում գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների պետկոմիտեին:

Ու՞մ էր ձեռնտու պատգամավորի և որդիների մահն ու սպանությունը

  

   Երեկ լրացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի առեղծվածային մահվան 15-րդ տարելիցը: Մահվան պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված: Սակայն մինչ օրս չի ցրվել այն կասկածը, որ նրան թունավորել են. այդ օրը նա մասնակցել էր /այժմ՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր/ Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի կազմակերպած միջոցառմանը...

Նրա մահից հետո սպանեցին մեծ որդուն՝ Սեդրակ Զատիկյանին, հետո առեղծվածային պայմաններում գտան փոքր որդու՝ Անդրանիկ Զատիկյանի դին: Նրանց սպանելու համար խոստացվել էր 100.000 դոլար:

Սվո Ռաֆի և ԱԱԾ-ի հակագրոհը Խասբուլատովի ու չեչենների դեմ

 

     ՛՛Օրենքով գող՛՛  Սվո Ռաֆի՝ Ռաֆայել Բաղդասարյանի առեղծվածային մահը Մոսկվայի Լեֆորտովոյի բանտում՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ընթացքում, բազմաթիվ հարցականներ թողեց: Ով և ինչու պետք է սպաներ ԽՍՀՄ-ում ամենակարող և այդ սահմաններից դուրս իրավապահներին քաջ հայտնի ՛՛օրենքով գողերից՛՛ մեկին: Հզորներից ում որ ճանապարհն էր փակել Սվո Ռաֆը, որն այդպես էլ ճակատագրական դարձավ 63 տարի իր դիրքերն անսասան պահած ՛՛օրենքով գողի՛՛ համար:

Եվրադատավորի մրցույթի մեկնարկը՝ խախտումներո՞վ

 

«Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի փաստաթղթային ստուգման փուլի դիտարկման նախնական արդյունքների վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա Միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԻԵՄ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի (այսուհետ՝ մրցույթ) դիտարկման շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին (այսուհետ՝ աշխատակազմ) հասցեագրված դիմումով խնդրել էր հնարավորություն տալ ծանոթանալու մրցույթին մասնակցելու համար հավակնորդների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերին, փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվող գրանցամատյանին, ստանալ դրանց լուսապատճենները: Ի վերջո, ս.թ. հոկտեմբերի 1-ին ԻԵՄ ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց ծանոթանալու փաստաթղթերի ընդունման գրանցամատյանին, հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերին, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություն այցելած անձանց մուտքի-ելքի գրանցամատյանին և կատարել լուսանկարահանում: Մրցույթի կազմակերպման ընթացքի վերաբերյալ առկա հրապարակային տեղեկատվության և վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով ստորև ներկայացնում ենք մրցույթի փաստաթղթային փուլի դիտարկման նախնական արդյունքները.