запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստի առաջ կանգնեցրեց Սերժ Սարգսյանին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «…ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, և փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:

Թուրքիայում 23 զինվորական դատապարտվել են ցմահ ազատազրկման

Թուրքիայում քսաներեք զինվորականի հանդեպ Անկարայի դատարանը ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացրել: Այդ մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը, նշելով որ մեղադրյալները կապ ունեն անցած տարվա հուլիսին Թուրքիայում իրականացված պետական հեղաշրջման անհաջող փորձի հետ:

«Գազպրոմի» ստրուկները

Երեկ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը 168.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում խոշոր ներդրումներ կատարելու ամերիկյան մտադրություն-առաջարկությունը:

Դեսպանն ասել է, թե այս խնդրով շարունակում է բանակցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ դիվանագիտորեն ակնարկելով, որ նախաձեռնության ընթացքը պայմանավորված է հայկական կողմի արձագանքով:

Իսկ մեր կառավարությունը որևէ կերպ չի արձագանքել Միլսի առաջարկությանը, թեև դեսպանը ութ միլիարդ դոլարի ներդրումային փաթեթի համար առաջ էր քաշել միայն տնտեսական ազատ մրցակցության նախապայման, որն, ի դեպ, ոչ թե արտաքին պարտադրանք է, այլ ՀՀ Սահմանադրության պահանջ ու նաև խոստում, որն ընկած է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ գրեթե բոլոր նախընտրական ծրագրերի, Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի հիմքում:

Մյուս կողմից՝ ներդրումային նման գրավիչ առաջարկ Հայաստանը չի ստացել և չի կարող ստանալ ոչ Կարեն Կարապետյանի կիսակրիմինալոտ Ներդրողների ակումբից և ոչ էլ Սերժ Սարգսյանի այցելած Կատարից, որն այսօր իր բնակչության կենսական կարիքները հոգում է Իրանից ստացվող սննդամթերքի հաշվին:

Բայց թերևս Կարեն Կարապետյանը հապաղելու և նույնիսկ ամերիկյան առաջարկը մերժելու այլ՝ ավելի խորքային պատճառներ ունի: Օրինակ՝ եթե ամերիկյան ներդրումներն իրականություն դառնան, Հայաստանը կթոթափի «Գազպրոմի» էներգետիկ կախվածությունը, ինչը Կարապետյանի հարազատ «կոնտուրային» կզրկի գերշահույթների, իսկ Ռուսաստանին՝ Հայաստանի նկատմամբ շանտաժի և պարտադրանքի քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:

Մեկ այլ խնդիր էլ կա՝ ամերիկյան ներդրումները նոր բիզնես մշակույթ են բերելու Հայաստան, ինչը մահացու հարված է քրեաօլիգարխիայի համար: Եթե Կարեն Կարապետյանը մերժում է ամերիկյան առաջարկը, ուրեմն քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի պահպանման ջատագով է՝ չնայած մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ հայտարարություններին:

Բայց եթե Կարեն Կարապետյանի պարագան հասկանալի է՝ մարդն, ի վերջո, «Գազպրոմով» է մարդամեջ դուրս եկել ու օլիգարխ դարձել, ապա անհասկանալի է քաղաքական մյուս ուժերի լռությունը: ԱԺ-ում որևէ կուսակցություն չունի քաղաքական կամք ազատվելու Ռուսաստանի էներգետիկ և, հետևաբար, քաղաքական կախվածությունից: Գուցե այս հանգամա՞նքը, չարդարացված սպասելի՞քն էր երեկ Միլսին տարել «Ելք» դաշինք:

Տխուր է խոստովանելը, բայց Հայաստանը վերածվել է նույնիսկ ոչ թե Ռուսաստանի, այլ «Գազպրոմի» ֆիլիալի:

1in.am

Իրանը չի ցանկանում լինել որևէ մեկի խամաճիկը. մի' նյարդայնացեք

«Առավոտ» օրաթերթն այսօրվա իր խմբագրականում գրում է. «Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որեւէ մեկի խամաճիկը: