запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Նախագահի աշխատակազմը կնվազի 120-130-ով, ԱԺ բյուջեն՝ 1 միլիարդով

Հայաստանի Հանրապետության ապագա նախագահի աշխատակազմը առավելագույնը բաղկացած կլինի 200 անձից: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Մենք այս տարի արդեն 2 անգամ նախագահի աշխատակազմի աշխատակիցների  կրճատումներ իրականացրել ենք՝ պայմանավորված սահմանադրական բարեփոխումներով, որոնք ենթադրում են նախագահի ինստիտուտի փոփոխություն: Տարին սկսվել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսին կրճատել ենք մինչև 385, հոկտեմբերի 1-ից նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը դարձել է 330: Առաջիկայում մոտավորապես 120-130-ով ևս պետք է նվազի: Առավելագույն թիվը, որը կարող է լինել ապագա նախագահի աշխատակազմի համար, 200-ն է»,-  ընդգծեց Գևորգյանը:

Նա նաև հավելեց, որ այդ թիվն էլ դեռևս նվազելու տեղ ունի: «Այսինքն` 180 -200-ի միջակայքում է լինելու ապագա նախագահի աշխատակազմի աշխատակիցների թիվը: Թույլ տվեք հիմա հստակ բան չասեմ, որովհետև քննարկումները շարունակվում են:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում

https://www.youtube.com/watch?time_continue=4&v=tXAMNEypiDI

 

ԱԺ-ին շուրջ 1 մլրդ դրամ քիչ գումար է հատկացվել. Մարուքյանի հարցը Ջանջուղազյանին

Պետբյուջեից պետք է երևա, որ խորհրդարանական կառավարման ենք անցնում, բայց ես դա չեմ տեսնում, խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Որտե՞ղ է փոփոխությունը երևում։ Ճիշտ է, նախագահի աշխատակազմի կրճատում կա, այդ կրճատված գումարներն ո՞ւր են գնացել խորհրդարանական կառավարման երկրում։ Իմ պատկերացմամբ՝ մեծ մասը գործադիր իշխանություն է գնացել, բայց ես չեմ տեսնում, որ գումար է եկել խորհրդարան», – ասաց Մարուքյանը։

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=RpdLfYuE1fc